Կանադան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները
Կանադան հակառուսական պատժամիջոցների ցանկում ներառել է ավելի քան 50 ֆիզիկական և իրավաբանական անձանց. ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշել է Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը։
«Այսօր ես հայտարարում եմ ռուսաստանյան ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ սահմանված ավելի քան 4000 պատժամիջոցներն ընդլայնելու մասին։ Մասնավորապես, խոսքը նոր 51 պատժամիջոցի մասին է, այս ցանկում մեծ մասը էներգետիկ ոլորտի ներկայացուցիչներ են»,- նշել է Անանդը։
Արտաքին գործերի նախարարը նշել է, որ այս քայլով պաշտոնական Օտավան սատարում է Կիևին։



