Պենտագոնը Գրենլանդիա նավեր ուղարկելու հրաման չի ստացել. WSJ
Պենտագոնը ԱՄՆ ռազմածովային ուժերի որևէ նավ Գրենլանդիա ուղարկելու հրաման չի ստացել: Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Գրենլանդիա է ուղարկում լողացող հիվանդանոց՝ տեղի բնակիչներին խնամելու համար, ընդգծելով, որ նավն «արդեն ճանապարհին է»։ Կիրակի օրը DR-ն հայտնել էր, որ Դանիայի կառավարությունը տեղյակ չէ լողացող հիվանդանոց ուղարկելու ԱՄՆ-ի որևէ ծրագրի մասին, իսկ Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը հայտարարել էր, որ արտաքին օգնության կարիք չկա։
«Պենտագոնը Գրենլանդիա նավեր ուղարկելու որևէ հրաման չի ստացել»,- նշվում էր հրապարակման մեջ։



