Զելենսկին կտրուկ հրաժարվել է դուրս բերել ուկրաինական զինված ուժերը Դոնբասից

Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է դուրս բերել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները Դոնբասից՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման շրջանակներում:

«Պարզապես դուրս բերել [Ուկրաինայի զինված ուժերի Դոնբասից – խմբ.], մեր մեջ ասած, անհեթեթություն է»,- ասել է Զելենսկին կանադական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Հունվարի 23-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ուկրաինական զինված ուժերը պետք է լքեն Դոնբասը, ինչը ռուսական կողմի գլխավոր պայմանն է։

Տեսանյութեր

Լրահոս