ԱՀԾ-ի տեղեկատվությունը՝ Կիևի նացիստական ռեժիմին միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու Ֆրանսիայի և Բրիտանիայի մտադրության մասին, արմատապես փոխում է իրավիճակը. Մեդվեդև
ԱՀԾ-ի տեղեկատվությունը Կիևի նացիստական ռեժիմին միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու Ֆրանսիայի և Բրիտանիայի մտադրության մասին արմատապես փոխում է իրավիճակը, տելեգրամյան իր ալիքում գրել է ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«ԱՀԾ-ի տեղեկատվությունը Կիևի նացիստական ռեժիմին միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու Ֆրանսիայի և Բրիտանիայի մտադրության մասին արմատապես փոխում է իրավիճակը։ Եվ խնդիրն այստեղ Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կամ միջազգային իրավունքի այլ դրույթների խախտումը չէ։ Սա միջուկային զենքի ուղղակի փոխանցում է պատերազմող երկրին»,- գրել է Մեդվեդևը:
«Չի կարող լինել անգամ կասկածի նշույլ, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի օգտագործել ցանկացած, այդ թվում՝ ոչ ռազմավարական միջուկային զենք Ուկրաինայի տարածքում գտնվող այն թիրախների դեմ, որոնք սպառնալիք են ներկայացնում մեր երկրի համար։ Իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև մատակարար երկրների դեմ, որոնք դառնում են Ռուսաստանի հետ միջուկային հակամարտության մեղսակիցներ։ Սա այն համաչափ պատասխանն է, որի իրավունքն ունի Ռուսաստանի Դաշնությունը»,- հավելել է ԱԽ փոխնախագահը:



