Ուկրաինայում շնորհակալություն են հայտնել Ադրբեջանին՝ ցուցաբերած համերաշխության համար

Ուկրաինան բարձր է գնահատում և շնորհակալություն է հայտնում Ադրբեջանին Հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ցուցաբերած համերաշխության համար։ Այս մասին, ըստ Minval Politika Տելեգրամ-ալիքի, հայտարարել է Բաքվում Կիևի դեսպան Յուրի Գուսևը։

«Ես կցանկանայի հատուկ երախտագիտություն հայտնել Ադրբեջանին՝ նրա ղեկավարությանը և ժողովրդին՝ հակամարտության առաջին իսկ օրերից ցուցաբերած անկեղծ համերաշխության համար»,- ընդգծել է դիվանագետը։

Գուսևի խոսքով՝ Բաքուն մարդասիրական օգնություն է ցուցաբերում Կիևին։ Սա ներառում է էներգետիկ սարքավորումների փոխանցում և ենթակառուցվածքների վերականգնում։

Տեսանյութեր

Լրահոս