Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել վրացական երկու լրատվամիջոցների նկատմամբ
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել վրացական լրատվամիջոցների, այդ թվում՝ «Имеди»-ի և «Postv»-ի նկատմամբ՝ «կեղծ տեղեկատվություն» տարածելու համար։ Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից հրապարակված փաստաթղթում:
Փաստաթղթի համաձայն՝ «Имеди»-ի և «Postv»-ի վրա սահմանափակումներ են կիրառվել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ենթադրաբար «ապատեղեկատվություն տարածելու» պատճառով։



