Բաժիններ՝

ԵՄ­-ի երկրների ղեկավարները խոստացել են միասնական ճակատով հանդես գալ Լոնդոնի հետ բանակցություններում

ԵՄ-ի 27 երկրների ղեկավարները խոստացել են միասնական ճակատով գործել Brexit-­ի պայմանների շուրջ Լոնդոնի հետ բանակցություններում: Այդ մասին ասված է ԵՄ-­ի մնացած երկրների ղեկավարների հրապարակված հռչակագրում, որը տարածվել է այն բանից հետո, երբ ԵՄ-­ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչը Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին է փոխանցել Brexit­-ի գործարկման մասին Լոնդոնի պաշտոնական ծանուցագիրը:

«Մենք ափսոսում ենք, որ Մեծ Բրիտանիան լքում է ԵՄ-­ն, բայց մենք պատրաստ ենք առաջիկա գործընթացին»,­-նշվում է փաստաթղթում:

«Եվրամիության համար առաջին քայլը կդառնա Եվրախորհրդի կողմից Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ վարելու համար մեր հանձնարարականների հաստատումը: Այդ հանձնարարականները կներկայացնեն այն ընդհանուր դիրքորոշումներն ու սկզբունքները, որոնց լույսով Եվրահանձնաժողովով ներկայացված հանրակցությունը բանակցություններ կվարի Միացյալ Թագավորության հետ,­ նշվում է հռչակագրի տեքստում:­ Մենք այդ բանակցություններին կմոտենանք կոնստրուկտիվորեն եւ կփորձենք համաձայնության գալ: Ակնկալում ենք, որ ապագայում Միացյալ Թագավորությունը կլինի մեր սերտ գործընկերը»:

«Այդ բանակցություններում միության բոլոր անդամները գործելու են որպես մեկ ամբողջություն՝ պաշտպանելով Եվրամիության շահերը: Մեր առաջին գերակայությունը պետք է դառնա մեր պետությունների, քաղաքացիների ու մեր բիզնեսի համար այն անորոշությունները նվազագույնի հասցնելը, որոնք պայմանավորված են Միացյալ Թագավորության որոշմամբ»,­-ասված է հայտարարության մեջ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, մարտի 29-­ին՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում, Եվրամիության իշխանություններին ծանուցել է ԵՄ­-ի կազմից երկրի դուրս գալու ընթացակարգի պաշտոնական գործարկման մասին:

Մեյը պատմական պահ է համարել Brexit­-ի գործարկումը, որը հետդարձի ճանապարհ չունի: «Սա պատմական պահ է, որը հետդարձի ճանապարհ չունի: Մեծ Բրիտանիան լքում է Եվրամիությունը: Մենք պատրաստվում ենք ընդունել սեփական որոշումներ ու սեփական օրենքներ»,-­ասելէ նա, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս