Բաժիններ՝

Օրենքը գործում է նաև Թուրքիայի հետախուզական ծառայության համար. Գերմանիայի արդարադատության նախարար

Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը հայտարարություն է արել` կապված Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության կողմից Գերմանիայի տարածքում իրականացվող լրտեսական գործունեության մասին պնդումների հետ: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle­-ն:

«Եթե հաստատվեն Ազգային հետախուզական ծառայությանն ուղղված ծանր մեղադրանքները, գերմանական օրենքը կգործի նաև թուրքական գաղտնի ծառայությունների համար»,­-հայտարարել է նա: Նախարարն ընդգծել է, որ գերմանական օրենքը պաշտպանում է Գերմանիայի տարածքում բնակվող բոլոր անձանց:

«Լրտեսությունը քրեորեն պատժելի է: Նման իրադրությանը դիմաց անձայն չենք կարող մնալ»,­-ասել է Մաասը:

Գերմանիայի դաշնային դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության կողմից Գերմանիայի տարածքում գյուլենականներին լրտեսելու մասին մեղադրանքների առնչությամբ: Թուրքական կողմից Գերմանիայում հետախուզական գործունեություն ծավալելու մասին լուրերը խստորեն դատապարտել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեյզյերը:

«Գերմանական հողում լրտեսական գործունեությունը հանցանք է և դրա նկատմամբ աչք փակել հնարավոր չէ»,­-հայտարարել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031