Բաժիններ՝

«Ասադի հեռանալը պայման չէ Սիրիայի հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար». Թրամփ

ԱՄՆ-­ը չի պահանջի իշխանությունից Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացում՝ որպես այդ երկրի հիմնախնդրի խաղաղ կարգավորման պարտադիր պայման: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը The Wall Street Journal թերթում հրապարակված հարցազրույցում:

«Մենք դա պնդում ենք արդյոք: Ո՛չ: Բայց ես կարծում եմ, որ դա տեղի կունենա որոշակի փուլում»,­-նշել է Թրամփը՝ նկատի ունենալով Սիրիայի նախագահի հեռացումն իշխանությունից: Ինչպես գրել է թերթը, Թրամփը հարցազրույցում հայտարարել է, որ բնավ անհնարին չէ պատկերացնել խաղաղ Սիրիան՝ իշխանության գլուխ կանգնած Ասադով: «Ես կարծում եմ, որ դժվար է դա պատկերացնել: Բայց ես չԷի գործածի «անհնարին» բառը»,­-նշել է ԱՄՆ-­ի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս