Ռուսաստանը կարող է դադարեցնել չարտերային չվերթները Թուրքիա
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) քաղաքացիական ավիացիայի վարչությունը (Росавиация) ռուսական ավիաընկերություններին հեռագիր է հղել՝ նախազգուշացնելով Թուրքիա չարթերային չվերթների հնարավոր դադարեցման մասին:
Թուրքական «Diken» թերթի կայքը, հղում անելով ռուսական «Tass» լրատվական գործակալությանը, նշում է, որ նման որոշման պատճառ կարող է դառնալ Թուրքիայում տիրող խառը ներքաղաքական իրավիճակը:
Ռուսաստանի քաղավիացիան ավիաընկերություններից պահանջել է ձեռնարկել համապատասխան միջոցներ չարթերային թռիչքներ ծրագրելիս:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ 2015թ. նոյմբերի 24-ին Թուրքիայի օդային ուժերի կողմից ռուսական «Սու-24» կործանիչի ինքնաթիռի խոցումից հետո, Ռուսաստանը դադարեցրել էր չարթերային թռիչքները դեպի Թուրքիա: Նշյալ արգելքը հանվել է էր 2016թ. օգոստոսի 28-ին, երբ արդեն ռուս-թուրքական լարված հարաբերությունները փոքր-ինչ կարգավորվել էին: