Բաժիններ՝

Բեռնի Սանդերսը գնահատել է երկրորդ ժամկետով Թրամփի վերընտրվելու շանսերը

ԱՄՆ­-ի Վերմոնտի նահանգից սենատոր եւ Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարում Հիլարի Քլինթոնի նախկին ընդդիմախոս Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ ներկայում ԱՄՆ-­ի ղեկավար Դոնալդ Թրամփի համար չի տեսնում 2020 թվականին երկրորդ ժամկետով ընտրվելու հնարավորություններ։

«Չեմ կարծում, որ Թրամփը կվերընտրվի, եթե նա շարունակի այս քաղաքականությունը, եւ ես չեմ կարծում, որ 2018 թվականը լավ տարի կլինի հանրապետականների համար»,­-սենատորի խոսքը մեջբերել է The Hill հրատարակությունը:

Ինչ վերաբերում է գրասենյակում նրա անցկացրած առաջին երեք ամիսներին, Դոնալդ Թրամփը ամենացածր ժողովրդականություն վայելող նախագահն է հարցումների ողջ պատմության ընթացքում»,­-հավելել է Սանդերսը, հաղորդել է «Ինտերֆաքս»­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս