Բաժիններ՝

«Թիլերսոնը «գերազանց աշխատեց» Մոսկվայում». Թրամփ

ԱՄՆ-­ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը «գերազանց աշխատանք» կատարեց Մոսկվայում, որտեղ առաջ մղեց «անվտանգության ոլորտում ԱՄՆ-­ի եւ նրա դաշնակիցների շահերը» Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումներում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ ՆԱՏՕ­-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ Սպիտակ տանը հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում:

Միացյալ Նահանգների ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ­-ի պետքարտուղարը «շատ հաջող» հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի մայրաքաղաքում:

Նախագահը նաեւ նշել է, որ Մոսկվայում պետքարտուղարի բանակցությունները, հնարավոր է, անցան ավելի լավ, քան սպասվում էր:

«Վերջնական արդյունքը մենք կտեսնենք մեծ ժամանակամիջոցից հետո: Զրույցներն ամենագլխավորը չեն: Ես կարծում եմ, որ, հենվելով այն բանի վրա, ինչ ես լսել եմ, ամեն ինչ անցել է լավ, գուցե ավելի լավ, քան սպասվում էր»,­-նշել է պետության ղեկավարը:

Թրամփը հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները եւ ՆԱՏՕ-­ն «կկարողանան համաձայնության գալ» Ռուսաստանի հետ: «Հիանալի կլիներ, եթե ՆԱՏՕ­-ն եւ մեր երկիրը կարողանային համաձայնության գալ Ռուսաստանի հետ»,­-ասել է Թրամփը: Նա այն կարծիքն է հայտնել, որ այս պահին երկու երկրների միջեւ հարաբերությունները, հնարավոր է, գտնվում են «ամենացածր մակարդակում»:

«Բայց տեսնենք՝ ինչ կլինի: Պուտինը Ռուսաստանի ղեկավարն է, Ռուսաստանն ուժեղ երկիր է: Մենք շատ, շատ ուժեղ երկիր ենք: Տեսնենք, թե դրանից ինչ կստացվի»,­-հավելել է Միացյալ Նահանգների ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս