Թրամփի վարկանիշը շարունակում է մնալ աննախադեպ ցածր

Թրամփի վարկանիշը իր նախագահության առաջին երեք ամսիների ընթացքում մնում է աննախադեպ ցածր մակարդակի վրա՝ կազմելով 40%: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Մի քանի ամիս միայն ներքաղաքակական հարցերի վրա կենտրոնացած՝ Թրամփը շրջադարձային անցում կատարեց դեպի արտաքին քաղաքականություն՝ անդրադառնալով Հյուսիսային Կորեայի հրթիռային ծրագրին, Սիրիային և Աֆղանստանին.

«Հիմա աշխարհում խառնաշփոթ է: Բայց դեռ ժամանակ կա ամեն ինչ շտկելու, որից հետո աշխարհն ավելի լավ տեղ կլինի ապրելու համար: Եվ ես իմ անունից կարող եմ խոստանալ, որ նախքան իմ նախագահության ժամկետի լրանալը, ամեն ինչ անհամամեատ ավելի լավ է լինելու, երբ հիմա ամեն ինչ զզվելի է»:

ԱՄՆ-ի Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Միչ ՄաքՔոնելը դրական է գնահատել Սիրիայում և Աֆղանստանում ԱՄՆ-ի իրականացրած ռազմական գործողությունները:

«Մենք հետաքրիր ուղերձ ուղարկեցինք մեր հակառակորդներին և դաշնակիցներին՝ ապացուցելով,որ այս վարչակազմը նախորդից ավելի հաստատակամ է լինելու»:

Մինչ ԱՄՆ-ում հանրությունը բողոքի ցույցերի միջոցով շարունակում է պահանջել Թրամփի եկամուտների հայտարարագրերի հրապարակումը, ԱՄՆ-ի Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերի կարծիքով, ներկա վարչակազմի բևեռացված քաղաքականությունը սառեցրել է առողջապահական և այլ կարևորագույն ներքին հիմնահարցերի կարգավորումը:

Վերլուծաբան Սառա Բայնդերի խոսքերով, Թրամփին դեռ չի հաջողվել միավորել երկբեւեռ հասարակությանը.

«Թրամփի վարկանիշը ցածր էր հենց նրա նախագահության սկզբից: Այն, իհարկե, բարձր էր հանրապետականների շրջանում, բայց հիմա անգամ այդ թվերն են նվազել: Այս պայմաններում բարդ է կանխատեսել այնպիսի դաշինքների ստեղծման հավանականությունը, որոնք կարող են ներազդել ամերիկյան քաղաքականության վրա»:

Նախքան իր նախագահության առաջին 100 օրերի լրանալը՝ Թրամփը փորձում է արագորեն փոփոխվող աշխարհում կարգավորել ներքին կարևորության օրակարգային հարցերը։

Տեսանյութեր

Լրահոս