Բաժիններ՝

Չինաստանը Իվանկա Թրամփի ընկերությանը թույլատրել է զարդեր և պայուսակներ վաճառել երկրում

ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, Չինաստանի կառավարությունից երեք առեւտրանիշերի նախնական թույլտվություն է ստացել երկրում ապրանքներ վաճառելու համար: Այդ մասին հայտնել է «Ասոշիեյթեդ պրես»-­ը:

Գործակալության տվյալներով՝ Իվանկա Թրամփը հավանություն է ստացել այն առեւտրանիշերի համար, որոնք կապված են ոսկերչական զարդերի, պայուսակների եւ սպա­ծառայությունների առեւտրի հետ: Նշվում է, որ Պեկինի թույլտվությունն ստացվել է ապրիլի 6-­ին՝ ԿԺՀ­-ի նախագահ Սի Ցզինպինի հետ Թրամփի հանդիպման օրը:

Երկրների ղեկավարների ընթրիքին ներկա են եղել նաեւ Իվանկան ու նրա ամուսինը՝
Թրամփի խորհրդական Ջարեդ Քուշները:

Ինչպես նշել է գործակալությունը, Թրամփի պաշտոնակալությունից հետո նրա դուստրը առեւտրանիշերի հայտեր է ներկայացրել նաեւ Ֆիլիպիններում եւ Կանադայում:

CBS News հեռուստաալիքի տեղեկատվությամբ, էթիկայի հարցերով Սպիտակ տան նախկին իրավախորհրդատու Ռիչարդ Փեյնթերը կարծում է, որ Իվանկա Թրամփը «վտանգում էխախտել օրենքը»: «Ամեն ինչ պարզապես գերազանց կլիներ, եթե նա նաեւ չաշխատեր Սպիտակ տանը»,­-հայտարարել է Փեյնթերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս