
Սերգեյ Լավրովը կդառնա Esquire հանդեսի մայիսյան համարի հերոսը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կդառնա Esquire հանդեսի մայիսյան համարի հերոսը, որը թողարկելու է ապրիլի 24-ին: Դրա վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակված Facebook-ում ՌԴ դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, ինչպես նաեւ բուն հրատարակության էջերում:
Esquire-ի լրագրողը շնորհակալություն է հայտնել նախարարության ներկայացուցիչներին երկու ամիս ԱԳՆ-ում որպես այսպես կոչված պրակտիկանտ աշխատելու եւ կողքից դիանագետներին կյանքին հետեւելու հնարավորության համար:
Սոցիալական ցանցում Esquire-ի էջում բերված հատվածում պատմություններ են ներկայացված լրագրողների հետ Լավրովի ուղեւորությունների մասին: Մասնավորապես, այն հարցին, թե Լավրովին ինչպես է հաջողվում նման հագեցած աշխատանքային գրաֆիկի պայմաններում պահպանել ֆիզիկական լավ վիճակը, նախարարը պատասխանել է.
«Եթե անկեղծ ասեմ, բանը գեներն են: Շնորհակալություն հորս ու մորս: Դե
նաեւ մի քանի մանրուքներ՝ ձգումներ ամեն առավոտ, վելոտրենաժորը եւ ֆուտբոլը կիրակի օրերին, եթե հաջողվի»,-հաղորդել է ՏԱՍՍ-ը։