Ֆրանսիայում ավելի քան հարյուր պատգամավոր կողմ է արտահայտվել Մակրոնի իմպիչմենտին

Ֆրանսիայում 104 պատգամավոր աջակցել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի իմպիչմենտի վերաբերյալ խորհրդարան ներկայացված օրինագծին: Այս մասին Х սոցիալական ցանցի իր էջում հայտնել է «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության նախագահ Մաթիլդա Պանոն:

«Պատմական իրադարձություն։ Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած ժողովրդական բողոքի ցույցերի հաջողությունից հետո «Անհնազանդ Ֆրանսիայի», բնապահպանների և կոմունիստական ​​կուսակցությունների 104 պատգամավորներ ստորագրել են հանրապետության նախագահին իմպիչմենտի ենթարկելու միջնորդությունը։ Մակրոնը պետք է հեռանա»,- հայտարարել է քաղաքական գործիչը։

Սեպտեմբերի 10-ին ամբողջ Ֆրանսիայում տեղի ունեցան զանգվածային բողոքի ցույցեր՝ «Ամեն ինչ կարգելափակենք» կարգախոսով։ Կառավարության տնտեսական քաղաքականությունից և բյուջետային կրճատումներից դժգոհ ցուցարարները փակել են փողոցներ, այրել աղբամաններ, ինչպես նաև տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930