«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է բրիտանական Մանչեսթրում կատարված ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, որի հետեւանքով 22 մարդ է զոհվել:
Սեուլի դատարանն առաջին նսիստն է անցկացրել Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեի գործով, որին կասկածում են խոշոր կոռուպցիոն սկանդալին մեղսակցության մեջ՝ նրա մտերիմ ընկերուհու Ցոյ Սուն Սիլի մասնակցությամբ:
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ պատկերված է պայթյունից հետո «Մանչեստր Արենա» մարզադաշտում տիրող խուճապը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մայիսի 22-ին Մանչեսթր քաղաքում տեղի ունեցած պայթյունը որակել է «սարսափելի ահաբեկչություն»։
Մանչեստրի ծածկած մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի զոհ 1 դարձել առնվազն 19 մարդ, շուրջ 60 հոգի վիրավորվել է:
Աշխարհում չափահաս մարդկանց միջին հաշվով 19,5 տոկոսը տառապում է ճարպակալումից:
28-ամյա հարավկորեացի ալպինիստուհի Կիմ Ջեյնը բարձրացել է Lotte World Tower 123-հարկանի երկնաքերի վրա՝ առանց հատուկ հանդերձանքի, բացի վտանգականխման միջոցի:
Robocop առաջին ոստիկանռոբոտը պաշտոնապես ներառվել է Դուբայի ոստիկանության կազմում: Աս մասին հայտնել է Arabian Business հրատարակությունը:
Սաուդյան Արաբիան Եւ Արաբական Միացյալ Էմիրությունները խոստացել են 100 միլիոն դոլար ներդնել այն հիմնադրամում, որն ստեղծվել է ԱՄՆ-ի նախագահի դստեր՝ Իվանկա Թրամփի նախաձեռնությամբ:
Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ կատարած այցի ժամանակ Միացյալ Նահանգների անվտանգության ծառայության գործողություններից:
Զինված հակամարտությունների եւ տարերային աղետների հետեւանքով հարկադրաբար իրենց տները լքած մարդկանց թիվը 2016 թվականին կազմել է 31,1 միլիոն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդիր է դրել արագացնել գերծանր հրթիռի մշակման աշխատանքները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, Թել-Ավիվի օդանավակայանում չի բռնել ամուսնու ձեռքը:
«Սաուդյան Արաբիան այսօր դառնում է, կոպիտ ասած, Միացյալ Նահանգների տեղապահը տարածաշրջանում, և միանշանակ երկրորդական պլան է մղվում Թուրքիայի դերակատարությունը։ Սաուդյան Արաբիան սուննիզմի միջնաբերդն է, և այս իրավիճակը մեծ տեղաշարժեր և խնդիրներ կարող է առաջացնել սուննիզմի և շիիզմի միջև։ Առանձնապես պետք չէ խորաթափանց լինել՝ հասկանալու համար, որ այս բոլորը, վերջին հաշվով, ուղղվում է դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն»,- ասաց Արման Նավասարդյանը։
Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սևծովյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի նիստը վարելիս, համաձայնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի այն տեսակետին, որ ՍԾՏՀ-ն ղարաբաղյան հիմնահարցի քննարկման հարթակ չէ։
Հարավային Կորեայի նոր նախագահ Մուն Չժե Ինի վարկանիշը, որը պաշտոնն ստանձնել է մայիսի 10-ին, կազմել է 80,6 տոկոս:
«Ինձ թվում է, որ ինչքան այնտեղ լարվի ներքաղաքական իրավիճակը, այնքան սահմանին նրանց ակտիվությունը կավելանա»։
Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի գիտության, հետազոտության և մշակույթի նախարար, դոկտոր Մարտինա Մյունխի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի հավերժական կրակի մոտ:
Ռուս օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործում պատասխանատվություն ստանձնած թուրք Ալփարսլան Չելիքը Թուրքիայում դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման զենքի անօրինական կրման համար:
«ԵԱՀԿ-ի կատարած հայտարարությունն այն մասին, որ հրթիռային գնդակոծումը կատարվել է Ադրբեջանի կողմից, պլյուս էր մեզ համար։ Սա 25 տարվա մեջ առաջին անգամ կատարվեց»
Ադրբեջանցի իրավապաշտպան Ֆարիզ Նամազլըի փոխանցմամբ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարության հետ այդ երկրի դեմ ներկայացված 5 նոր բողոքի վերաբերյալ հաղորդակցություն է սկսել:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկին Մելանյա Թրամփը Սուրբ Հարության տաճարում ունկնդրել են Երուսաղեմի հայոց պատրիարքության Ժառանգավորաց վարժարանի երգչախմբի կատարումը:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը կարծում է, որ Կատալոնիայի իշխանությունները պետությանը, ժողովրդավարությանը եւ իսպանացիներին շանտաժի են ենթարկում՝ օրինագիծ մշակելով Իսպանիայից ինքնավար հանրակցության անկախանալու մասին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 29-ին Փարիզում կընդունի Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին:
Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել ավանդ ներդնել ահաբեկչության դեմ մղվող պայքարում եւ ամրապնդել տնտեսական փոխգործակցությունը։
Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը մայիսի 22-ին Բեն Գուրիոն օդանավակայանում մասնակցել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դիմավորման արարողությանը: Այս մասին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
Թրամփի դիմավորման արարողությունն ուղիղ եթերում հեռարձակել են իսրայելական հեռուստատեսության բոլոր կենտրոնական ալիքները։
Ռուսաստանը եւ Թուրքիան համատեղ հայտարարություն են ստորագրել առեւտրի փոխադարձ սահմանափակումները հանելու մասին, փաստաթուղթն ստորագրել են երկու երկրների փոխվարչապետներ Արկադի Դվորկովիչը եւ Մեհմեթ Շիմշեքը:
«Մեզ անհրաժեշտ է ԳՈԷԼՌՈ-2 ծրագիր,-հայտարարել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:-Հարյուր տարի առաջ բոլորի համար պարզ էր, որ Էլեկտրիֆիկացումը թույլ կտա իրականացնել արդյունաբերական ճեղքում: Այսօր աճի գլխավոր դրայվերը դիգիտալիզացիան է»:
Ուկրաինայի քաղաքացիների համար Եվրամիության այցագրային ռեժիմի ազատականացումը կսկսի գործել հունիսի 10-ից: