
Մելանյա Թրամփն Իսրայելում հրաժարվել է բռնել ամուսնու ձեռքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, Թել-Ավիվի օդանավակայանում չի բռնել ամուսնու ձեռքը: Տեսանյութը հրապարակել է Newsweek պորտալը: Դրանում տեսանելի է, թե ինչպես է ԱՄՆ առաջնորդը բավականին երկար մեկնում ձեռքը կնոջ ուղղությամբ: Սկզբում Մելանյան այն անտեսում է, այնուհետև թեթև հարվածում ամուսնու ձեռքի ափին: Դրանից հետո վշտացած Թրամփը սկսում է կարգավորել փողկապը: «Այս ժեստը հատուկ է այն մարդկանց, որոնց ձեռքը հրապարակայնորեն հրաժարվում են բռնել»,- հեգնել է հոդվածի հեղինակը:
Պորտալը ճշգրտում է, որ դեռևս հիմքեր չկան կարծելու, որ Դոնալդ Թրամփի ընտանիքում կան խնդիրներ:
Ավելի վաղ ԶԼՄ-ներն ուշադրություն էին հրավիրել նրա վրա, որ ԱՄՆ առաջին տիկինը նյարդային է եղել Թրամփի երդմնկալության ժամանակ: Սոցիալական ցանցերում տեսանյութ էր հայտնվել, որում Մելանյան ամուսնուն նայելով ժպտում է և ակնթարթորեն դառնում մռայլ, երբ նա շրջվում է:
Melania slapped Trump's hand away from her. ?????pic.twitter.com/Crr3pUWyfo
— Erick Fernandez (@ErickFernandez) May 22, 2017