Ռուս օդաչուի մարդասպանը Թուրքիայում դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման
Ռուս օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործում պատասխանատվություն ստանձնած թուրք Ալփարսլան Չելիքը Թուրքիայում դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման զենքի անօրինական կրման համար: Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է փաստաբան Մուրաթ Ուսթյունդաղը:
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի զոհվելու մեջ Չելիքի մասնակցության գործը: Այդ գործով հետաքննությունը շարունակվում է»,-ասել է փաստաբանը: Օլեգ Պեշկովը զոհվել է Սիրիայում 2015 թվականի նոյեմբերի 24-ին: Թուրքական F16 կործանիչը խոցել է ռուսական Սու-24-ը, ինչից հետո կատապուլտի միջոցով ինքնաթիռից դուրս թռած օդաչուին կրակել են ներքևից:
Կատարվածից հետո օդաչուի պատասխանատվությունըտ ստանձնել է Ալփարսլան Չելիքը: Ընդ որում, քննության ժամանակ նա հայտնել է, որ չի սպանել օդաչուին և հրամայել է իր ենթակա զինյալներին չկրակել նրա ուղղությամբ:
2016 թվականի ապրիլին թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Չելիքին անօրինական զենք կրելու ու պահելու համար: