Ռուսաստանը եւ Թուրքիան համատեղ հայտարարություն են ստորագրել առեւտրի փոխադարձ սահմանափակումները հանելու մասին, փաստաթուղթն ստորագրել են երկու երկրների փոխվարչապետներ Արկադի Դվորկովիչը եւ Մեհմեթ Շիմշեքը:
«Մեզ անհրաժեշտ է ԳՈԷԼՌՈ-2 ծրագիր,-հայտարարել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:-Հարյուր տարի առաջ բոլորի համար պարզ էր, որ Էլեկտրիֆիկացումը թույլ կտա իրականացնել արդյունաբերական ճեղքում: Այսօր աճի գլխավոր դրայվերը դիգիտալիզացիան է»:
Ուկրաինայի քաղաքացիների համար Եվրամիության այցագրային ռեժիմի ազատականացումը կսկսի գործել հունիսի 10-ից:
Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան գլխավորել է Առողջապահության համաշխարհային ասամբլեան (ԱՀԱ):
Բրյուսելը ցանկանում է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ պաշտոնական բանակցություններն սկսել Միացյալ Թագավորությունում համընդհանուր խորհրդարանական ընտրությունների անցկացումից 11 օր հետո, որոնք նշանակված են հունիսի 8-ին:
Անկախ պետությունների համագործակցության հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ուժերի ու միջոցների կազմը բավարար է, բայց անհրաժեշտության դեպքում կարող է ավելացվել:
Ինտեգրացիոն գործընթացների համար Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրներին անհրաժեշտ է կարգավորել գործընկերությունը միջազգային մյուս կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի եւ Շանհայի համագործակցության կազմակերպության հետ:
Ռուսաստանը մտադիր է 2017թ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկեր երկրներին նոր սպառազինություն մատակարարել: Խոսքն ուղղաթիռների, հակաօդային պաշտպանության համակարգերի, զրահատեխնիկայի մասին է:
Սուդանի 750 000 բնակիչ ունեցող Նուբա լեռնային շրջանում մշտական աշխատող միակ վիրաբույժ Թոմ Քաթինան, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ուսանողներին պատմեց, թե ինչպես կարելի է հաջողության հասնել սահմանափակ հնարավորություններով:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտնել է, որ Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարաների վրա հարձակման միջադեպի գործով հետաքննություն է սկսվել:
ԱՄՆ-ի առեւտրի նախարար Թիիլբուր Ռոսսը նիրհել է Էր Ռիադում արաբական երկրների ղեկավարների հետ գագաթնաժողովում նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ։
Իսրայելի Անվտանգության կաբինետն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այցի նախօրյակին՝ մայիսի 21-ի երեկոյան, հաստատել է մի շարք միջոցառումներ, որոնք նպատակամղված են Հորդանան գետի արեւմտյան ափին պաղեստինցիների վիճակի թեթեւացմանը:
Էվերստում երեք ալպինիստներ են զոհվել, եւս մեկն անհայտ կորել է:
Հորդանանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ցանկացած օգնություն ու աջակցություն ցուցաբերել Գերմանիային, եթե վերջինս որոշում կայացնի Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս բերել իր զինվորներին, վառելիքի վերալիցքավորման օդանավերն ու Tornado տեսակի հետախուզական ինքնաթիռները:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մայիսի 22-ին պաշտոնական այցով ժամանում է Թբիլիսի:
Միջազգային Amnesty International կազմակերպությունը քննադատել է Թուրքիային հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո մեծ թվով պետական աշխատողների «կամայական կերպով» աշխատանքից հեռացնելու համար:
Բրազիլիայի նախագահ Միշել Տիմերի պաշտոնաթողության պահանջով մայիսի 21-ին ցույցեր են անցկացվել հարավամերիկյան խոշորագույն երկրի 27 տարածաշրջաններից առնվազն 15-ում:
Հյուսիսային Կորեան հավաստել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռի հերթական արձակման մասին տեղեկատվությունը:
RIA Novosti գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, գրում է, որ Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբն ավարտել է «Իզվեստիա» խմբագրության շենքի գնման գործարքը և սկսել է վերակառուցել այն:
Գեներալ Մայքլ Ֆլինը, ում ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հեռացրել էր իր անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից, կարող է լուրջ խնդիրներ ունենալ ոչ միայն Ռուսաստանի հետ ապօրինի համագործակցության կասկածների, այլեւ՝ Թուրքիայի օգտին ապօրինի աշխատելու մեղադրանքների պատճառով:
Նորընտիր Ազգային ժողովում ունեցած ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը, ի թիվս խորհրդարանի կարևոր առաքելությունների, խոսեց նաև արտաքին քաղաքականության ոլորտում Ազգային ժողովին վերապահված դերակատարության, խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման մասին։
Adme.ru-ն ներկայացնում է աշխարհի տարբեր երկրների դրոշները, որոնք դժվար է միմյանցից տարբերել։
Մայիսի 16-ին Իտալիայի Հանրապետության Սենատի «Ջուստինիանի» պալատի «Ձուկկարի» սրահում կայացավ համաժողով՝ նվիրված ՀՀ անկախության և Հայաստանի ու Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, որը կրում էր «Հայաստան 25 տարի. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագիրը և, Հայաստան-Իտալիա միջխորհրդարանական բարեկամության խմբի հետ համագործակցաբար, կազմակերպվել էր Իտալիայում Հայաստանի դեսպանության կողմից:
ՌԴ ներքին գործերի նախարարության կառույցների վրա վիրուսային գրոհները հետաքննվում են Անվտանգության դաշնային ծառայության ներգրավմամբ, մայիսի 21-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնում։
Մեր հարցին, թե մասնագիտական առումով Օքսֆորդի համալսարանում ի՞նչ են ստանում, որ այստեղ չկա, նա պատասխանեց, որ առաջին հերթին՝ դա ռեսուրսների պարզապես ապշեցուցիչ հարստությունն է. «Այս փոքր քաղաքում կան հարյուրից ավելի գրադարաններ, որոնք անընդմեջ համալրվում են նոր գրականությամբ»:
«ստ երևույթին, այլ հնարավորություն այլևս չկար, և հայտարարությունը պետք է հասցեական լիներ։ Ադրբեջանը փակել է տվել ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակը, մի կազմակերպություն, որի հովանու ներքո ընթանում է խաղաղ կարգավորման գործընթացը։ Դա անթույլատրելի է»։
Այս պահին ֆրանսիական ոստիկանական ուժերն ու սակրավորներն աշխատում են Կաննի կինոփառատոնի գլախավոր կենտրոնում՝ Palais De Festival, որտեղից էվակուացնում են բոլորին՝ հորդորելով պատշաճ հեռավորություն պահպանել փառատոնային կենտրոնից, իսկ կառույցի ներսից դուրս են հրավիրվում այնտեղ մնացած մասնակիցները:
Սա կարևոր նյուանս է, որն այլևս չի քողարկվում անգամ երկրի ղեկավարի կողմից։ Այլևս հստակ հայտարարվում է, որ «Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու ժողովրդի անվտանգության երաշխավորման ամրագրումն այլընտրանք չունի»։
ԱՄՆ դեմոկրատ սենատոր, Ռոդ Այլենդը ներկայացնող Ջեք Ռիդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրված բռնության դեպքի առնչությամբ դատապարտող հայտարարություն է տարածել:
«Մինսկի խմբի համանախագահներն ավելի քան երբեք շատ կտրուկ արտահայտվեցին Ադրբեջանի հասցեին, ինչը նշանակում է, որ պետք է սպասել Ադրբեջանի կողմից ագրեսիայի դրսեւորման: Մինսկի խմբի՝ Ադրբեջանին ագրեսոր ճանաչելուց հետո շատ հնարավոր է՝ միջազգային հանրությունը կամ մի քանի պետություններ ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: