Բաժիններ՝

Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի ԱԳՆ­-ն դժգոհել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ կատարած այցի ժամանակ Միացյալ Նահանգների անվտանգության ծառայության գործողություններից: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-­ն:

Թուրքիայի ԱԳՆ­-ն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել գրավոր և բանավոր բողոք, որով դժգոհություն է հայտնել Էրդողանի այցի ժամանակ Վաշինգտոնի թուրքական դեսպանատան պաշտպանության ապահովման հարցում ԱՄՆ անվտանգության ծառայության «ոչ պրոֆեսիոնալ գործողությունների վերաբերյալ»:

Թուրքիայի ԱԳՆ-­ն դժգոհություն է հայտնել ԱՄՆ կատարած այցի ժամանակ Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուժօղլուի թիկնազորի նկատմամբ ԱՄՆ անվտանգության ուժերի ցուցաբերած «կոպիտ և ագրեսիվ վերաբերմունքից»:

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը ԱՄՆ­-ի ղեկավարությանը այդ դիվանագիտական միջադեպի վերաբերյալ մանրակրկիտ հետաքննություն իրականացնելու և մանրամասն բացատրություն տալու պահանջ է ներկայացրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս