Բաժիններ՝

ՍԾՏՀ­-ի երկրների ղեկավարները ստորագրեցին Ստամբուլի գագաթնաժողովի հռչակագիրը

Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել ավանդ ներդնել ահաբեկչության դեմ մղվող պայքարում եւ ամրապնդել տնտեսական փոխգործակցությունը։

Ինչպես ասված է ՍԾՏՀ-­ի գագաթնաժողովի հռչակագրում, որը մայիսի 22-­ին ընդունվել է պետությունների ու կառավարությունների ղեկավարների՝ Ստամբուլում կայացած հանդիպման արդյունքում, համաժողովի մասնակիցները հանդես են եկել «ահաբեկչության բոլոր ձեւերի ու դրսեւորումների դեմ, ինչպիսին էլ որ լինեն դրա աղբյուրները, դրդապատճառներն ու նպատակները»: «Մենք կշարունակենք միջազգային ընդհանուր համերաշխություն դրսեւորել եւ ավանդ ներդնել ահաբեկչության դեմ մղվող պայքարում»,-նշվում է փաստաթղթում:

Պետությունների ու կառավարությունների ղեկավարները ընդգծել են համագործակցության զարգացման կարեւորությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ գյուղատնտեսությունը եւ ագրոարդյունաբերությունը, բանկային ու ֆինանսական ոլորտները, կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, մաքսային հարցերը, կրթությունը, արտակարգ օգնությունը, էներգետիկան, շրջակա միջավայրի պաշտպանությունը, առողջապահությունն ու դեղագործությունը, տեղեկատվական­հաղորդակցական տեխնոլոգիաները, ինստիտուցիոնալ նորացումը եւ համապատասխան կառավարումը, գիտությունն ու տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, մշակույթը, առեւտրատնտեսական զարգացումը եւ տրանսպորտը:

Գագաթնաժողովի մասնակիցները գտնում են, որ «տրանսպորտային ենթակառուցվածքի ոլորտի համատեղ կոնկրետ նախագծերի արդյունավետ իրագործումը կնպաստի ներդրումների աճին ներտարածաշրջանային առեւտրում, զբոսաշրջության եւ տրանսպորտի ոլորտում»: Նրանք նաեւ անդրեվրասիական արագագործ տեղեկատվական մայրուղին եւ տեղեկատվական­հաղորդակցական ենթակառուցվածքի զարգացման մյուս նախագծերը համարել են փոխգործակցության զարգացման հիմնական տեխնոլոգիական գործոններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս