Հարավային Կորեայի նոր նախագահի վարկանիշը գերազանցել է 80 տոկոսը
Հարավային Կորեայի նոր նախագահ Մուն Չժե Ինի վարկանիշը, որը պաշտոնն ստանձնել է մայիսի 10-ին, կազմել է 80,6 տոկոս: Այդ մասին հայտնել է «Յոնհապ» գործակալությունը:
Realmeter ընկերությունն անցկացրել հասարակական կարծիքի հարցում եւ, ստացված տվյալների համաձայն, պետության նոր ղեկավարի դեմ արտահայտվել է հարցվածների 10,1 տոկոսը, իսկ 8,3 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Ընդ որում ընտրություններում ազատական Դեմոկրատական կուսակցության առաջնորդի օգտին իրենց ձայնը տվել էր քաղաքացիների 41,1 տոկոսը կամ 13,4 միլիոն մարդ, նա իր մրցակիցներից առաջ էր անցել գրեթե երկու անգամ: