Նորվեգական խորհուրդը գնահատել է աշխարհում փախստականների հետ կապված իրադրությունը
Զինված հակամարտությունների եւ տարերային աղետների հետեւանքով հարկադրաբար իրենց տները լքած մարդկանց թիվը 2016 թվականին կազմել է 31,1 միլիոն: Այդ մասինշ հաղորդվում է Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի (NRC) նոր զեկույցում:
Մոտավորապես 922 հազար մարդ հարկադրված է եղել մեկնել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության զինված հակամարտության պատճառով: Սիրիայից փախել է 824 հազար մարդ: Եռյակը եզրափակում է Իրաքը՝ 659 հազար հարկադիր վերաբնակներով: Նրանց հաջորդում են Աֆղանստանը (653 հազար մարդ), Նիգերիան (501 հազար մարդ) եւ Եմենը (478 հազար մարդ):
Զնված հակամարտությունների պատճառով մեկնած 6,9 միլիոն մարդկանցից 2,6 միլիոնն ապրում է Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրներում: Դրա հետ մեկտեղ, հաշվետվության համաձայն, տարերային աղետների պատճառով եռակի ավելի շատ մարդիկ են լքում իրենց տները, քան զինված հակամարտությունների պատճառով: Անցյալ տարի հանկարծահաս եղանակային սպառնալիքների ենթարկված 24 մլն մարդկանց մեծ
մասը վերաբնակվել է:
Այս «վարկանիշում» առաջին տեղում Չինաստանն է 7,4 մլն մարդկանցով, նրան 5,9 միլիոն բնակիչներով հաջորդում է Ֆիլիպինները, երրորդ եւ չորրորդ տեղերն զբաղեցնում են Հնդկաստանը եւ Ինդոնեզիայն՝ համապատասխանաբար 2,4 եւ 1,2 մլն մարդ ցուցանիշներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: