Ֆրանսիայի ղեկավարը հայտնել է, որ հունիսի 7-ին իր ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկիի հետ Ելիսեյան պալատում հանդիպման ժամանակ կառաջարկի, որ օդաչուների վերապատրաստումը սկսվի հենց այս ամռանը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովայի բրիֆինգը՝ ՈՒՂԻՂ
Միլեյը խոստովանել է, որ իր բարեփոխումները հարվածել են բնակչության խոցելի խավերին և միջին դասին:
Անցյալ դարի կեսերից ի վեր արտադրված կես միլիարդ տոննա պլաստիկի մեծ մասը կուտակվել է շրջակա միջավայրում, անհրաժեշտ են դրա դեմ պայքարի գործողություններ: Այդ մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում (ՊՄՏՀ) հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի ներկայացուցչության ղեկավար Վլադիմիր Մոշկալոն։
Անցած 12 ամիսների ընթացքում աշխարհում ջերմաստիճանը առավելագույնն է եղել պատմության ողջ ընթացքում, այդ թվում ՝ յուրաքանչյուր ամսվա համար առանձին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունը:
Դանիան, Հունաստանը, Պակիստանը, Պանաման և Սոմալին ընտրվել են Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհրդի անդամ՝ 2 տարի ժամկետով 2025–ի հունվարի 1–ից: Այս մասին հայտնում է Reuters–ը:
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախագահ Լևոն Զուրաբյանն է:
Մոսկվայի Կաշիրսկոե մայրուղում պահեստային շենքում հրդեհ է բռնկվել:
Լոպեզը հայտարարել է, որ բացի արդեն իսկ այս պահին Թուրքիայում գործող բոլոր հիմնադրամներին տրամադրված ֆինանսավորմանը (17 մլրդ դոլար), ՀԲ-ն Թուրքիայում հավելյալ ևս 18 մլրդ դոլարի ներդրում է կատարվելու:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանն է։
«Այս շարժումը և շարժման առաջնորդը կարողացել են մեկ քայլ առաջ ընկնել ու դառնալ օրակարգ թելադրող՝ ի հեճուկս իշխանության կողմից արվող մանիպուլյատիվ հայտարարությունների առ այն, թե այն մարել է։ Շարժումը մարում է, դրա համա՞ր են Ազգային ժողովը դարձրել շարժմանը նվիրված մի հարթակ։ Շարժումը մարել է, դրա համա՞ր են իշխանական պատգամավորների համացանցային գրառումները նվիրված Բագրատ սրբազանին։ Նման ուշադրության սևեռումն ամենևին էլ մարող շարժման մասին չէ, ավելին, միայն այսքան ոստիկանների կուտակումները խոսում են այն մասին, որ այդ ռեսուրսն ուղղված է չմարող շարժման դեմ»,- ասաց Կարապետյանը։
«Մինսկի խմբի կարիքը չկա, այն հիմա չի գործում։ Մենք դե ֆակտո թույլ չենք տա, որ այն գործի։ Ինչ վերաբերում է դե յուրեին, ապա իրավաբանորեն այն պետք է լուծարվի, և դա ցույց կտա, թե որքան անկեղծ է Հայաստանը», – ասել է Ալիևը։
Մոսկվան ու Բաքուն քննարկում են Ադրբեջանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունների ստեղծման հարցը, Ռուսաստանի Դաշնությունը այս հարցում հաջողության հույս ունի։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում «Ռուսաստան-Ադրբեջան» նիստում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
2018-ին Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարները ամեն ինչ արեցին Սերժ Սարգսյանի հեռացման համար (նայեք 2018-ի հուլիսի Ալիեւի խոստովանությունը դրա մասին), իսկ 2020-ից սկսած՝ նույն Թուրքիան ու Ադրբեջանն ամեն ինչ անում են Փաշինյանի իշխանությանը սատարելու համար։
Մեքսիկայում 59-ամյա տղամարդ է մահացել H5N2 թռչնի գրիպից, սա մարդկանց շրջանում այս վիրուսից մահվան առաջին դեպքն է: Այս մասին հայտնում է BBC-ն:
Եվրոպայի խորհրդի համար Լոզանի համալսարանի կողմից ամեն տարի անցկացվող SPACE I-ի հարցումը, որը պարունակում է տեղեկատվություն կառույցի անդամ երկրների բանտերի վարչակազմերից, հանդես է եկել 2023 թվականի վիճակագրության մասին զեկույցով՝ անդրադառնալով նաև Հարավային Կովկասի երկրների ցուցանիշներին։ Զեկույցի համաձայն՝ 2022 թվականի հունվարից մինչև 2023 թվականի հունվարն արձանագրվել է բանտարկյալների թվի զգալի աճ՝ Թուրքիա (+15%), Ադրբեջան (+13%), Հայաստան (+11%), Վրաստան (+8,2%):
ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը այսօր Հելսինկիում հայտնել է, որ արեւմտյան դաշնակիցները պետք է հոգ տանեն, որպեսզի չկրկնվեն Ուկրաինայի ռազմական օգնության ուշացումները, ինչպես տեղի ունեցավ այս տարեսկզբին, տեղեկացրել է BBC-ն։
Նյու Յորքի ոստիկանական վարչությունը պատրաստվում է հետ վերցնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի զենք կրելու արտոնագիրը։ Այս մասին տեղեկացրել է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրին։
Օրերս ՀՀ ԱԺ-ում ԱԳ նախարարության 2023 թվականի բյուջեի կատարողականի թեժ դրվագներով քննարկման ժամանակ հանկարծակիորեն պարզվեց, որ Թուրքիան իբրև թե չունի որևէ պահանջ ՀՀ-ից։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, փորձելով գովաբանել Թուրքիային և հայ-թուրքական անպտուղ, երկար դադարներով բանակցային գործընթացը, կարելի է ասել, պաշտպանել Թուրքիայի իշխանություններին հայաստանյան ընդդիմությունից, հայտարարել է, թե Թուրքիայի կողմից պահանջներ չկան իրենց ուղղված։
Ըստ շարժման՝ հարվածներ են հասցվել ռազմական տեխնիկայով բեռնված երկու նավի Իսրայելի հյուսիսում գտնվող Հայֆայի նավահանգստում:
ԱՄՆ-ն չի աջակցում Մոսկվային և Կրեմլին ամերիկյան զենքով հարված հասցնելուն. այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Ադրբեջանում ռուսաց լեզվին աջակցությունը վկայում է Ռուսաստանի հետ կապերի կարևորության մասին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արտասահմանցի մի խումբ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ։
Reuters-ը հաղորդում է, որ վետերաններից շատերը 100 և ավելի տարեկան են, ուստի հնարավոր է, որ սա նրանց մասնակցությամբ վերջին խոշոր միջոցառումը լինի։
Հունիսի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զանգ-շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին շարունակում են լայնորեն քննարկել ռեգիոնալ փորձագիտական շրջանակներում։ Նույնիսկ Ադրբեջանում անտարբեր չեն մնացել այդ զանգի նկատմամբ, հաշվի առնելով հանգամանքը, որ ՌԴ նախագահը հաճախ չէ նախաձեռնում հեռախոսային խոսակցություններ՝ հատկապես Ուկրաինայում սկսված պատերազմից հետո։
Միգրանտներին փրկելու գործողություններին մասնակցել են բրիտանացի և ֆրանսիացի փրկարարները։
ԵՄ անդամ Հունգարիան դպրոց կկառուցի Ջաբրաիլում, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թյուրքական երկրների խորհրդարանների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Իսպանիայի և Իսրայելի հարաբերությունները վատթարացել են Պաղեստինը որպես պետություն ճանաչելու՝ Մադրիդի որոշումից հետո:
Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն աշխատում է Ուկրաինային կայուն, երկարաժամկետ աջակցություն և անհրաժեշտ երկարաժամկետ ֆինանսավորում ապահովելու ուղղությամբ։
Ֆինլանդիայի իշխանությունները բանակցություններ են վարում դաշնակիցների հետ այն բանի շուրջ, թե էլ ինչպես կարելի է օգնել Կիևին, սակայն Ուկրաինայում Ֆինլանդիայի ռազմական ներկայության մասին խոսք չկա։
Նահանգապետը նշում է, որ հարվածի հետևանքով տուժածներ չկան։