Իրանը պատրաստ է ԱՄՆ ցամաքային ուժերի հնարավոր ներխուժմանը. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ԱՄՆ ցամաքային ուժերի հնարավոր ներխուժմանը։ Այս մասին նա ասել է NBC News-ի հետ հարցազրույցում։

Հեռուստամեկնաբանը հարց է ուղղել դիվանագետին՝ արդյոք Իրանը վախենում է ԱՄՆ-ի ցամաքային ուժերի ներխուժումից։

«Ոչ մենք սպասում ենք նրանց…. Մենք վստահ ենք, որ կարող ենք դիմակայել նրանց։ Դա նրանց համար մեծ աղետ կլինի», – ասել է Արաղչին։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը չեն հասել իրենց առջև դրված նպատակներին։

«Նրանք այստեղ եկան վարչակարգի փոփոխության համար, արագ հաղթանակի համար, որպեսզի կարողանան վերահսկել ամեն բան, բայց նրանք ձախողվեցին։ Համակարգն աշխատում է, հրամանատարները փոխարինվել են, շուտով նոր գերագույն առաջնորդ կնշանակվի», – ասել է Արաղչին։

Իսրայելը և ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողություններ են սկսել փետրվարի 28-ից՝ հայտարարելով, որ ռազմական արշավի նպատակն է Իրանին հրթիռային ծրագրից և միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից զրկելը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանային երկրներում տեղակայված ամերիկյան ուժերին։ Ռազմական գործողություններն ընդլայնվել են նաև Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս։ Հարվածներ են եղել նաև Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությամբ։ Իրանը հերքում է իր առնչությունը հարևանների ուղղությամբ հարվածներին։

Տեսանյութեր

Լրահոս