Թրամփը կարող է ցամաքային զորքեր ուղարկել Իրան. Time
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ամերիկյան ցամաքային զորքեր Իրան ուղարկելու հնարավորությունը, եթե նման գործողությունն անհրաժեշտ լինի ռազմական նպատակներին հասնելու համար, ուրբաթ օրը հաղորդել է Time ամսագիրը։
«Թրամփը չի բացառել նման հնարավորությունը։ Նա նշել է, որ արշավի նպատակներին կարելի է հասնել չորսից հինգ շաբաթվա ընթացքում, չնայած խոստովանել է, որ ժամկետը կարող է երկարաձգվել։ Նա ասել է, որ պատերազմը կշարունակվի մինչև այդ նպատակներին հասնելը»,- գրել է Time-ը՝ մեջբերելով Թրամփի խոսքերը ամսագրին տված հարցազրույցում։
Ինչպես նշում է հրատարակությունը, եթե Իրանի իշխանությունները պահպանեն իրավիճակի վերահսկողությունը կամ ճնշեն երկրի ներսում հնարավոր բողոքի ցույցերը, Վաշինգտոնը «կարող է կայացնել մի որոշուն, որից նախկինում փորձել է խուսափել՝ ուղարկել ցամաքային զորքեր»։



