ՄԱԿ-ը կանխատեսում է երկարատև լարվածություն` մինչև 2026-ի հուլիս
ՄԱԿ-ի համակարգի աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների համար Մերձավոր Արևելք կատարվող զբոսաշրջային այցերն ուղղակիորեն արգելվել են։ ՄԱԿ-ի Անվտանգության դեպարտամենտը (UNDSS), սպառնալիքների արտահերթ գնահատումից հետո, ներքին շրջաբերական է տարածել տարածաշրջանում ռիսկերի կտրուկ աճի վերաբերյալ։
Reddit հարթակում հայտնված փաստաթղթի համաձայն՝ մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը լիովին արգելվում են ուղևորությունները «կրիտիկական ռիսկայնության» երկրներ՝ Իրան, Իրաք, Իսրայել, Լիբանան, Սիրիա և Եմեն։ Բարձր ռիսկայնության երկրների շարքին, որտեղ այցելությունները սահմանափակված են, դասվել են ԱՄԷ-ն, Բահրեյնը, Հորդանանը, Քուվեյթը, Օմանը, Կատարը և Սաուդյան Արաբիան։ Առանձնակի նշվել է Եգիպտոսը՝ ներառյալ Կարմիր ծովի հանգստավայրերը. UNDSS-ը հայտնում է օդային տարածքի հանկարծակի փակման, ինչպես նաև լայնամասշտաբ լոգիստիկ և միգրացիոն ճգնաժամի զարգացման աճող վտանգի մասին։
Փաստաթուղթն ունի «SENSITIVE» (ծառայողական օգտագործման համար) գաղտնիության մակարդակ, սակայն այն հրապարակվել է աշխատակիցներից մեկի կողմից Reddit-ում։ Շրջաբերականում նշվում է նաև, որ նշված երկրներ նախկինում համաձայնեցված բոլոր արձակուրդներն ու մասնավոր այցերը կասեցվում են, իսկ ծառայողական գործուղումները հնարավոր են միայն դեպարտամենտների ղեկավարների և անվտանգության ծառայությունների հատուկ թույլտվությամբ։



