Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն նոր ուժեր է ուղարկում Իրանի դեմ գործողությունների համար
ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Իրանի դեմ օգտագործվող կրակային ուժը շուտով մեծապես կընդլայնվի։
Այս մասին նա ասել է մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության X-ի էջում։Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն զինամթերքի պակաս չունի և կարող է այս ռազմական արշավը շարունակել «այնքան, որքան դրա կարիքը լինի»։
Հեգսեթի խոսքով՝ ԱՄՆ-ն նոր ուժեր է ուղարկում տարածաշրջան և կբազմապատկի Իրանի դեմ հարվածները։ Նրա խոսքով՝ Իսրայելը նույնպես ունի մեծ կարողություններ։
Հեգսեթը նաև հայտարարել է, որ ռազմական գործողությունների ժամանակացույցը «միայն ու միայն մեր վերահսկողության տակ է», և արշավը կշարունակվի այնքան, մինչև ԱՄՆ-ն չհասնի իր առջև դրված նպատակներին:



