ԻՐԱՆ-ԱՄՆ-ԻՍՐԱՅԵԼ. ՊԱՏԵՐԱԶՄ ՕՐ 7-ՐԴ (թարմացվող)
ԱՄՆ-ի, Իրանի և Իսրայելի միջև լարվածությունը յոթերորդ օրը արունակում է մնալ միջազգային օրակարգի կենտրոնում։ Կողմերի միջև ռազմական գործողությունները չեն դադարում, իսկ տարածաշրջանում իրավիճակը ժամ առ ժամ փոխվում է։ Վերջին ժամերին արձանագրվել են նոր հարվածներ, հակադարձ գործողություններ և քաղաքական կոշտ հայտարարություններ, որոնք ավելի են խորացնում հակամարտությունը։ Միևնույն ժամանակ աշխարհի մի շարք երկրներ փորձում են կանխել լայնածավալ պատերազմի վտանգը՝ հանդես գալով զսպվածության կոչերով։ Ներկայացնում ենք վերջին զարգացումները և այս պահին հայտնի հիմնական տեղեկությունները։
ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Իրանի դեմ օգտագործվող կրակային ուժը շուտով մեծապես կընդլայնվի։ Այոս մասին նա ասել է մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության X-ի էջում։
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն զինամթերքի պակաս չունի և կարող է այս ռազմական արշավը շարունակել «այնքան, որքան դրա կարիքը լինի»։ Հեգսեթի խոսքով՝ ԱՄՆ-ն նոր ուժեր է ուղարկում տարածաշրջան և կբազմապատկի Իրանի դեմ հարվածները։ Նրա խոսքով՝ Իսրայելը նույնպես ունի մեծ կարողություններ։
***
Իրանի ռազմածովային ուժերը ԱԹՍ-ների օգնությամբ հարվածներ են հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան «Ալ-Ուդայրի» ռազմական ճամբարին: Այս մասին հայտնել է Իսլամական հանրապետության «Խաթամ-օլ-Անբիա» հակաօդային պաշտպանության զորքերի կենտրոնական շտաբի ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
***
ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի ղեկավարության ամբողջական հեռացումը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը , և ասել, որ իրենք ունեն մի քանի թեկնածու լավ առաջնորդի դերի համար, հաղորդում է ՌԻԱ նովոստի-ն։
«Մենք ուզում ենք գալ և ամեն ինչ մաքրել։ Մենք ուզում ենք, որ նրանք լավ առաջնորդ ունենան։ Մենք ունենք մի քանի հոգի, ովքեր, կարծում եմ, լավ կկատարեն այդ աշխատանքը»,- ասել է Թրամփը NBC News հեռուստաալիքին տված հեռախոսային հարցազրույցում։
***
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ԱՄՆ ցամաքային ուժերի հնարավոր ներխուժմանը։ Այս մասին նա ասել է NBC News-ի հետ հարցազրույցում։
Հեռուստամեկնաբանը հարց է ուղղել դիվանագետին՝ արդյոք Իրանը վախենում է ԱՄՆ-ի ցամաքային ուժերի ներխուժումից։«Ոչ մենք սպասում ենք նրանց…. Մենք վստահ ենք, որ կարող ենք դիմակայել նրանց։ Դա նրանց համար մեծ աղետ կլինի», – ասել է Արաղչին։
***
Իրանում ամերիկյան ուժերի կողմից անցկացվող «Էպիկական ցասում» գործողությանը մասնակցում է 50 000 զինծառայող. վերջին 72 ժամում ամերիկյան ուժերն Իրանի տարածքում խոցել են 200 թիրախ:
***
Իրանը զերծ է մնացել և հետաձգել է Խամենեի որդի Մոջթաբայի՝ Գերագույն հոգևոր առաջնորդ դառնալու մասին պաշտոնական հայտարարությունը՝ պայմանավորված ԱՄՆ-ի և Իսրայելի մերժողական արձագանքով ու Մոջթաբային հարվածի թիրախ դարձնելու անհանգստությամբ։
New York Times
***
Իրանը հարվածել է Իսրայելում գտնվող «Ռամատ Դավիդի» ավիաբազային և Մերոնի ռադարային կայանին:
Mehr
***
Զորամասերը տեղափոխվել են մարտական դիրքեր: Մեկնարկում է պահեստազորում գտնվողների զորահավաքը։ Ձեռնարկված միջոցառումների նպատակն է՝ պատրաստ լինել ցանկացած զարգացման և արագ արձագանքելու։
Ադրբեջանի ՊՆ
***
Իրանական Կարմիր մահիկի տվյալներով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով Իրանում զոհերի թիվը հասել է 1332-ի։
***
Իրանական Մահաբադում Կարմիր մահիկի շենքը՝ իսրայելական հարվածներից հետո։

***
Ռազմաօդային ուժերը հարվածել են իրանական վեց բալիստիկ հրթիռային կայանքներին՝ Իսրայելի ուղղությամբ թռիչքից առաջ։
Իսրայելի ՊԲ
***
Իրանը խոստացել է ընդլայնել հարձակումներն ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ, հարվածներ են հասցվել Թել Ավիվին
***
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ զրույցում ընդգծել է, որ Իրանը Նախիջևանի ուղղությամբ որևէ հարված չի իրականացրել։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
Արաղչին ընդգծել է Իրանի հանձնառությունը բարիդրացիական քաղաքականությանը՝ նշելով, որ Իսլամական Հանրապետությունը ձգտում է Ադրբեջանի հետ կապերի ընդլայնման բոլոր ոլորտներում։
Արաղչին Բայրամովի հետ զրույցում ընդգծել է, որ Իրանը Նախիջևանի ուղղությամբ որևէ արկ չի արձակել՝ ասելով, որ Իրանի զինված ուժերը հետաքննություն են անցկացնում այդ հարցի շուրջ։
***
Իսրայելի պաշտպանության բանակը գրոհում է Բեյրութի Դահիյա շրջանում գտնվող «Հեզբոլլահ» շարժման ենթակառուցվածքների վրա: Այս մասին ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ։
Զինվորականները խոստացել են մանրամասները տրամադրել ավելի ուշ։Իսրայելի պաշտպանության բանակը Դահիյային արդեն հարվածներ է հասցրել լույս մարտի 6-ի գիշերը։ Դրանից առաջ իսրայելցի զինվորականները խաղաղ բնակիչներին կոչ են արել տարհանվել։
***
Իրանի հյուսիս-արևմտյան Ղազվինի նահանգի տարածքին ավիահարվածի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը։
Ինչպես տեղեկացրել է նահանգի վարչակազմի ներկայացուցիչը, արկը պայթել է հյուրանոցներից մեկի տարածքում։ Եվս շուրջ 10 մարդ վիրավորվել է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Թեհրանին և Իրանի արևմուտքին։
***
Իրանը հայտարարել է, որ հակամարտության սկզբից 600 հրթիռ է արձակել Իսրայելի և ամերիկյան թիրախների ուղղությամբ
***
Կատարի հակաօդային պաշտպանությունը հետ է մղել ամերիկյան բազայի վրա անօդաչուների գրոհը
***
Շիաների «Հեզբոլլահ» շարժման ջոկատները գործողություն են իրականացրել իսրայելական զորքերի դեմ Արևմտյան Գալիլեայում

***
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ զրույցում ընդգծել է, որ Իրանը Նախիջևանի ուղղությամբ որևէ հարված չի իրականացրել։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
Արաղչին ընդգծել է Իրանի հանձնառությունը բարիդրացիական քաղաքականությանը՝ նշելով, որ Իսլամական Հանրապետությունը ձգտում է Ադրբեջանի հետ կապերի ընդլայնման բոլոր ոլորտներում։

***
Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին և բորբոքել այս հակամարտությունը։ Այս մասին գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X-ի իր էջում։
Իրանի առաջնորդի փոխանցմամբ՝ որոշ երկրներ արդեն սկսել են միջնորդական ջանքեր գործադրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով:
«Եկեք հստակ լինենք. մենք հավատարիմ ենք տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը, սակայն որևէ վարանում չունենք մեր ազգի արժանապատվությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու հարցում»,- ընդգծել է Փեզեշքիանը՝ հավելելով, որ Թեհրանը պատրաստ է վճռական գործողությունների իր պետական շահերը պաշտպանելու համար:
***
Մարտի 5-ին արված արբանյակային լուսանկարները ցույց են տալիս իրանական ԱԹՍ-ի հարվածից հետո Ֆուջեյրա (ԱՄԷ) նավթային օբյեկտներին պատճառված վնասը։

***
Իսրայելի ՊԲ-ն մոտ 50 կործանիչով հարվածել է Թեհրանում Ալի Խամենեիի ստորգետնյա բունկերին։
***
Իրանում փակվել են բոլոր համալսարանները
Հաղորդագրության համաձայն՝ դադարեցվել են թե՛ առկա դասախոսությունները, թե՛ առցանց ուսուցումն ու դասընթացները։
***
Նախագահ Իլհամ Ալիևը տվել է բոլոր անհրաժեշտ հրահանգները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա Իրանի տարածքից իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումների վերաբերյալ, միաժամանակ, ձեռնարկվել են դիվանագիտական քայլեր։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Մոլդովայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Միխեյ Պոպշոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նա նշել է, որ նոտա է փոխանցվել Թեհրանին, հեռախոսազրույցներ են անցկացվել։ «Անվտանգության միջոցառումները նույնպես ամենաբարձր մակարդակի վրա են՝ նախագահի հսկողության ներքո։ Զինված ուժերի պատրաստվածության մակարդակն ավելի է բարձրացվում։ Տրվել են բոլոր համապատասխան հրահանգները»,- ասել է Բայրամովը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել էր ԶՈՒ-ն թիվ մեկ պատրաստվածության վիճակի բերելու մասին։
***
ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զոհվածների թիվը հասել է 1332-ի։
Այս մասին հայտնել է իրանական «Կարմիր մահիկ» կազմակերպությունը:



