Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան հայտարարել է իրանական ԱԹՍ-ներ և հրթիռներ որսալու մասին

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայրաքաղաք Էր Ռիադի մոտակայքում ոչնչացրել է 4 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Նախարարության տեղեկացմամբ՝ ԱԹՍ-ներից մեկը որսացել են Էր Ռիադի հյուսիսում, 3-ը՝ արևելյան շրջաններում։

Գերատեսչությունն ավելի վաղ հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը Խարջ քաղաքի երկնքում որսացել են իրանական 3 բալիստիկ հրթիռ, որոնք թիրախավորում էին «Արքայազն Սուլթան» ավիաբազան։

Իսրայելը և ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողություններ են սկսել փետրվարի 28-ից՝ հայտարարելով, որ ռազմական արշավի նպատակն է Իրանին հրթիռային ծրագրից և միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից զրկելը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանային երկրներում տեղակայված ամերիկյան ուժերին։ Ռազմական գործողություններն ընդլայնվել են նաև Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս։ Հարվածներ են եղել նաև Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությամբ։ Իրանը հերքում է իր առնչությունը հարևանների ուղղությամբ հարվածներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս