Բաժիններ՝

Իտալիան փակել է իր դեսպանատունը Թեհրանում և այն տեղափոխել Ադրբեջան

Իտալիայի իշխանությունները որոշում են ընդունել ժամանակավորապես փակել իրենց դեսպանատունն Իրանում. դիվանագիտական ​​ներկայացուցչությունն աշխատանքը կշարունակի Ադրբեջանից: Այս մասին հայտնել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։

«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մենք փակել ենք Իտալիայի դեսպանատունը Թեհրանում։ Մոտավորապես 50 իտալացուց բաղկացած խումբը՝ Իրանում մեր դեսպանի գլխավորությամբ, արդեն հատել է Ադրբեջանի հետ սահմանը», – գրել է Տայանին X սոցիալական հարթակում:

Նա հավելել է, որ Իտալիան կշարունակի պահպանել դիվանագիտական ​​հարաբերությունները Թեհրանի հետ՝ Իրանում մնացած իտալացիներին և երկրի ազգային շահերը պաշտպանելու համար։

«Դեսպանատունն աշխատանքը կշարունակի Բաքվից», – նշել է Տայանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031