Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանից հետո կզբաղվի Կուբայով

Միացյալ Նահանգները մտադիր է նախ ավարտել Իրանի դեմ ռազմական գործողությունը, ապա սկսել Կուբայի նկատմամբ գործողությունների հետագա ուղեգծի մշակումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա ելույթի տեսանյութը տարածել է ABC News-ը։

Նա նշել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն «հրաշալի աշխատանք» է կատարում Կուբայի հարցով։

«Այն, ինչ տեղի է ունենում Կուբայի հետ, հրաշալի է։ Բայց մենք նախ ցանկանում ենք ավարտել այս մեկը (խմբ.՝ նկատի ունի Իրանի դեմ ռազմական գործողությունները)։ Դա միայն ժամանակի հարց է, երբ դու և շատ այլ անհավանական մարդիկ (ԱՄՆ-ից) կմեկնեն Կուբա։ Հուսանք`ոչ այնտեղ մնալու համար։ Մենք ցանկանում ենք, որ դու վերադառնաս», – շարունակել է Թրամփը՝ դիմելով Ռուբիոյին, որը կուբայական արմատներ ունի։

Ավելի վաղ The Atlantic հանդեսը, վկայակոչելով աղբյուրների, հայտնել էր, որ ԱՄՆ ղեկավարությունը դիտարկում է Կուբայի դեմ ռազմական գործողության հնարավորությունը՝ կարծելով, որ Վենեսուելայի և Իրանի դեմ նմանատիպ գործողությունները տալիս են Վաշինգտոնի կողմից պահանջվող արդյունքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031