Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը սեպտեմբերի 12-ին Եվրախորհրդարանին հղած իր ուղերձի ընթացքում առաջարկել է հրաժարվել ժամերի սեզոնային փոփոխումից:
Սախալինի եւ Ճապոնիայի միջեւ կարող է կամուրջ կառուցվել, փորձագետները պետք է ուսումնասիրեն նման նախագծի շահութաբերությունը:
Եվրամիության համար եկել է ժամանակը սուվերեն խաղորդ դառնալու միջազգային ասպարեզում՝ հաշվի առնելով ստեղծված աշխարհաքաղաքական իրադրությունը:
«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Այման ազ Զավահիրին դիմել է մուսուլմաններին՝ պատերազմի կոչելով ԱՄՆ-ի դեմ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Ճապոնիային՝ հաշտության պայմանագիրը կնքել մինչեւ տարեվերջ՝ առանց որեւէնախապայմանի:
ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարությունը բանակցություններ է վարում՝ նպատակ ունենալով ընդլայնել գործողությունների մասշտաբները Հունաստանի տարածքում՝ օգտագործելով այդ երկրի ռազմաօդային ու ռազմածովային բազաները Թուրքիայի հետ հարաբերություններում լարվածության աճի ֆոնին՝ կապված ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման Անկարայի պլանների հետ:
Աֆղանստանի Նանգարհար արեւելյան նահանգի վարչական կենտրոն Ջալալաբադի արվարձանում սեպտեմբերի 11-ի երեկոյան իրականացված պայթյունի զոհերի թիվը հասել է68-ի, վերքեր է ստացել 128 մարդ:
Արեւելյան տնտեսական համաժողովում կայացած բանակցություններից հետո Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը եւ Սի Ցզինպինն այցելել են «Հեռավոր Արեւելքի փողոցները» ցուցահանդեսը:
Սեպտեմբերի 11-ին 90 տարեկան հասակում մահացել է բրիտանացի դերասանուհի Ֆենելլա Ֆիլդինգը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ի արեւելյան ափին մոտեցող «Ֆլորենս» փոթորիկը կարող է ամենահզորը դառնալ վերջին տասնամյակներում:
«Անտառային վարազներ» ֆուտբոլային թիմի 12 դպրոցականների ու նրանց մարզչի պատմությունը ներկայացնող թաիլանդական ֆիլմը, որոնք երկու շաբաթից ավելի մնացել էին Թհամ Լուանգի քարանձավում, սկսելու են նկարահանել նոյեմբերին:
Արեւմտյան Ավստրալիայում հանքագործները հայտնաբերել են երկու հսկայական քար՝ ոսկու մեծ կտորներով:
««Մարդասիրական» որակումը հայկական կողմին չի ապահովագրում հնարավոր վտանգներից, որոնք կարող է ունենալ այս նախագիծը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկացի փորձագետ Փոլ Սթրոնսկին՝ անդրադառնալով Սիրիայում հայ-ռուսական հումանիտար ծրագրին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի աստղը վերստին իր տեղն է զբաղեցրել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերստին քննադատության է ենթարկել The Washington Post-ի խմբագրական կոլեգիայի անդամ Բոբ Վուդվորդի Վախ:
Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի ժողովրդականության վարկանիշը հասել է նրա նախագահության ողջ ժամանակաշրջանում ամենացածր ցուցանիշին:
Նյու Յորքում 2001-ի ահաբեկչական հարձակման զոհերի հիշատակին նվիրված արարողություն է կայացել: Համաշխարհային առևտրի նոր կենտրոնի հարևանությամբ գտնվող հուշարձանի մոտ տեղի է ունեցել տեղական հեռուստաալիքներով հեռարձակվող սգո միջոցառումը:
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առնչությամբ Մոսկվան իր դիրքորոշումը հայտնել է ավելի վաղ, Քոչարյանը Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական, քաղաքական համագործակցության հիմնադիրն է, նրա նկատմամբ մեղադրանքը, էլի եմ ասել, աբսուրդ է, չունի հիմք»:
Աֆղանստանում, Իրաքում եւ Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական գործողությունները ամերիկացի հարկատուների վրա ընդհանուր առմամբ նստել են արդեն ավելի քան 1,5 տրլն դոլար:
Եվրախորհրդարանը սեպտեմբերի 11-ին հավանություն է տվել այն բանաձեւին, որով կոչ է արվում ԵՄ-ում ուժեղացնել պայքարը սեռական ոտնձգությունների դեմ, ինչպես նաեւ կին քաղաքական գործիչների նկատմամբ «թրոլինգի» դեմ Համացանցում:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 6-րդ օպերատիվ նավատորմի ֆլագմանը՝ «Մաունթ Ուիթնի» հրամանատարական նավը, մտել է Սալոնիկի հունական նավահանգիստ:
Աֆղանստանի արեւելքում առնվազն 25 մարդ է զոհվել բողոքի ակցիայի մասնակիցների վրա մահապարտ ահաբեկչի գրոհի հետեւանքով, վիրավորվել է եւս 60 հոգի:
Հնդկաստանի Տելինգանի նահանգում ուխտավորների փոխադրող ավտոբուսի՝ կիրճն ընկնելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 50-ի:
Հնդկաստանի հարավի Տելինգանի նահանգում առնվազն 32 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետեւանքով, որն ընկել է կիրճը:
Հայաստանի համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովը: Այս մասին ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Արդեն երրորդ օրն է առնվազն 100 ալպինիստներ Ինդոնեզիայում արգելափակված են մնում Լավու հրաբխի կատարին՝ դրա ստորոտին մոլեգնող անտառային հրդեհի պատճառով:
Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Ույան գյուղում փլվել է դպրոցի մասնաշենքերի միջեւ անցումի պատը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հրամանագիր է ստորագրել երկրի ֆինանսների նախկին նախարար Բախիտ Սուլթանովին Աստանայի ակիմ (քաղաքագլուխ) նշանակելու մասին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Հարավային եւ Հյուսիսային Կարոլինա նահանգներում, որոնց մոտենում է «Ֆլորենս» փոթորիկը:
2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների 2753 զոհերից 1111-ի աճյունները դեռեւս նույնականացված չեն: