
«Ամերիկան թիվ մեկ թշնամին է մուսուլմանների համար». «Ալ Քաիդա»-ի պարագլուխը պատերազմի է կոչել ԱՄՆ-ի դեմ

«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Այման ազ Զավահիրին դիմել է մուսուլմաններին՝ պատերազմի կոչելով ԱՄՆ-ի դեմ: Այդ մասին հայտնել է Mirror թերթը:
«Ամերիկան թիվ մեկ թշնամին է մուսուլմանների համար»,-հայտարարել է ազ Զավահիրին 30-րոպեանոց ելույթում՝ 14 հիմք թվարկելով ջիհադի համար:
Այն բանի հիմնական վկայությունը, որ Միացյալ Նահանգները մնում է իրենց գլխավոր թխնամին, խմբավորման պարագլուխը նշել է Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատան տեղափոխումը Թել Ավիվից Երուսաղեմ:
«Ալ Քաիդա»-ի տեսաուղերձը հրապարակվել էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 17-րդ տարելիցի օրը: 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունները մահապարտների կողմից իրականացվել են ԱՄՆ-ում:
«Ալ Քաիդա» կազմակերպության անդամների կողմից կատարված ահաբեկչության հետեւանքով զոհվել է գրեթե 3 հազար մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: