Բաժիններ՝

Թաիլանդի քարանձավում կորած դպրոցականների մասին ֆիլմի նկարահանումները կսկսվեն նոյեմբերին. Bangkok Post

«Անտառային վարազներ» ֆուտբոլային թիմի 12 դպրոցականների ու նրանց մարզչի պատմությունը ներկայացնող թաիլանդական ֆիլմը, որոնք երկու շաբաթից ավելի մնացել էին Թհամ Լուանգի քարանձավում, սկսելու են նկարահանել նոյեմբերին: Այդ մասին Bangkok Post թերթին պատմել է կինոժապավենի ռեժիսոր եւ պրոդյուսեր Թոմ Ուոլերը:

Ֆիլմն ստացել է «Քարանձավ» անվանումը: Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում իռլանդական ծագմամբ թայվանցի ռեժիսորն արդեն նախագիծը ներկայացրել է ապագա օտարերկրացի դիստրիբյուտորներին:

«Ֆիլմը նախապատրաստվում է,-ընդգծել է Ուոլերը:-Սցենարի առաջին ուրվագծերն ավարտված են, եւ հոկտեմբերին մենք կսկսենք պատրաստել նկարահանման հարթակը»:

Ռեժիսորի խոսքով՝ «Քարանձավի» իրադարձությունները կենտրոնանալու են այն հերոսների վրա, որոնք մասնակցել են տղաներին փրկելու գործին: Լինելու են չորս կամ հինգ գլխավոր հերոսներ, որոնց կերպարները հիմնված են թայվանցի եւ միջազգային այն կամավորների վրա, որոնք մասնակցել են գործողությանը: Թաիլանդի կառավարությունն ավելի վաղ հայտնել է, որ Թհամ Լուանգի իրադարձությունների մասին նկարահանված բոլոր ֆիլմերը պետք է անցնեն համապատասխանության հատուկ ստուգում, սակայն, ինչպես գրում է Bangkok Post թերթը, դա, ամենայն հավանականությամբ, վերաբերում է արտասահմանյան արտադրության կինոժապավեններին:

Դրա հետ մեկտեղ Ուոլերն սկսել է կապի մեջ մտնել տեղի իշխանությունների հետ որոշակի վայրերում, ներառյալ բուն քարանձավը, նկարահանման թույլտվություն ստանալու համար: Ռեժիսորն առայժմ հրաժարվել է քննարկել ֆիլմի բյուջեն եւ դերասանական կազմը: Հունիսի 23-ին Թհամ Լուանգ քարանձավում կորել էին ֆուտբոլի թիմի 11-ից մինչեւ 16 տարեկան 12 դպրոցականներ եւ նրանց 25-ամյա մարզիչը:

Ստորգետնյա քարանձավը, որտեղ նրանք հայտնվել էին, տարածվում է գրեթե 10 կիլոմետր, ունի մի քանի մուտք եւ ելք, ինչպես նաեւ մեծ սրահներ, որտեղ լցվող ջրից պատսպարվել Էին կորածները: Երեք օրվա ընթացքում, հուլիսի 8-ից մինչեւ 10-ը, ջրասուզորդներին հաջողվել է այնտեղից դուրս բերել չորսական տղաներից բաղկացած երկու խմբի եւ հինգ հոգուց բաղկացած մեկ խմբի: Բոլորին տեղափոխել են Չիանգրայ քաղաքի Պրաչանուկրո հիվանդանոց, որտեղից նրանց գուրս են գրել հուլիսի 18-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս