Բաժիններ՝

Աբեն առաջարկել է քննարկել Սախալինի և Ճապոնիայի միջև կամրջի կառուցման գաղափարը

Սախալինի եւ Ճապոնիայի միջեւ կարող է կամուրջ կառուցվել, փորձագետները պետք է ուսումնասիրեն նման նախագծի շահութաբերությունը: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն։

«Ինչ վերաբերում է այդ նախագծին՝ երկաթուղային անցումով Ռուսաստանի մայրցամաքային մասի եւ Սախալինի միացմանը, իսկ հետո՝ գուցե եւ այն մինչեւ Ճապոնիա հասցնելուն, դրա համար, ամենից առաջ, անհրաժեշտ է, որ փորձագետները մանրակրկիտ ուսումնասիրեն տնտեսական շահութաբերության տեխնիկական հնարավորությունները»,-ասել է Աբեն՝ սեպտեմբերի 12-ին Վլադիվոստոկում ելույթ ունենալով Արեւելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում:

Նա նշել է, թե անհրաժեշտ է, որ Ռուսաստանը եւ Ճապոնիան «քայլ առ քայլ առաջ տանեն համատեղ նախագծերը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930