
Մահացել է բրիտանացի դերասանուհի Ֆենելլա Ֆիլդինգը. The Guardian

Սեպտեմբերի 11-ին 90 տարեկան հասակում մահացել է բրիտանացի դերասանուհի Ֆենելլա Ֆիլդինգը: Այդ մասին հայտնել էThe Guardian թերթը՝ հղում անելով նրա ներկայացուցչին:
Նրա տվյալներով՝ երկու շաբաթ առաջ դերասանուհին ինսուլտ է տարել:
Ֆենելլա Ֆիլդինգը ծնվել Է Լոնդոնում: Նա հայտնի էդարձել «Այդպես է շարունակիր» (1958-1992թթ.) կատակերգական ֆիլմերի շարքում եւ «Պիկվիկյան ակումբի գրառումները» սերիալում (1985) խաղացած դերերով:
Նա նաեւ նկարահանվել է «Ծծկերները» (2007-2013) երիտասարդական սերիալում, որը ժողովրդականություն է վայելել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: