Հայաստանը «Կալաշնիկով» կոնցեռնի հետ ԱԿ-12 ինքնաձիգների գնման պայմանագիր է կնքել. «Կոմերսանտ»

«Կալաշնիկով» կոնցեռնն ԱԿ-12 50 նոր ինքնաձիգներ կմատակարարի Հայաստանին: Այդ մասին հայտնել է «Կոմերսանտ» թերթը: «Պարտավորագիրն ստորագրված է, առայժմ մենք պատրաստում ենք ոչ մեծ խմբաքանակ, որում կլինի մոտավորապես 50 ինքնաձիգ: Դրանք կդիտեն, կփորձեն գործնականում, եւ, հուսով ենք, կշարունակեն գնել»,- ասել է կոնցեռնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Դմիտրեւը հրատարակությանը տված հարցազրույցում:

Նա նաեւ ճշտել է, որ Հայաստանը կդառնա արտասահմանյան առաջին երկիրը, որը կգնի ԱԿ-12 ինքնաձիգներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031