Նիագարայի ջրվեժը մասնակիորեն սառցակալել է սաստիկ ցրտից
Սաստիկ սառնամանիքները, որոնք վերջին մի քանի օրը հաստատվել են Կանադայում եւ ԱՄՆ-ի հյուսիսային շրջաններում, մանակիորեն սառցապատել են Նիագարայի ջրվեժը: Այդ մասին հայտնել են տեղացի բնակիչները, որոնք սոցիալական ցանցերում զետեղել են աշխարհի այդ հրաշքի սառցապատված հատվածների լուսանկարները:
Կանադայի Ազգային օդերեւութաբանական բյուրոյի տվյալներով՝ անցյալ շաբաթվա վերջից երկրի արեւելյան, կենտրոնական եւ արկտիկական շրջաններում արտակարգ սառնամանիքներ են հաստատվել. ջերմաչափերի սյուներն իջել են մինչեւ Ցելսիուսի 30 – 40 աստիճան, իսկ տեղ-տեղ՝ մինչեւ մինուս 55 աստիճան: Հունվարի 22-ին սառնամանիքներն սկսել են տեղի տալ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: