Բաժիններ՝

Մարիա Զախարովան մեկնաբանել է Վենեսուելայի իրադարձությունները

Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, թե Արեւմուտքն իրականում ինչպես է վերաբերվում միջազգային իրավունքին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Վենեսուելայի իրադարձությունների օրինակով լավ երեւում է, թե իրականում ինչպես է առաջադեմ արեւմտյան հասարակությունը վերաբերվում միջազգային իրավունքին, պետությունների ինքնիշխանությանն ու նրանց ներքին գործերին չմիջամտելուն»,- նշել է նա:

Հունվարի 23-ին Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարանի) խոսնակ Խուան Գուայդոն իրեն հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար: Քաղաքական գործչին արդեն Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար են ճանաչել ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն եւ Ամերիկյան պետությունների կազմակերպությունը:

Նախագահ Նիկոլաս Մադուրոն դա որակել է Վաշինգտոնի կազմակերպած պետական հեղաշրջում եւ հայտարարել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Երկրի բազմաթիվ քաղաքներում սկսվել են ընդդիմության բողոքի ակցիաներ, որոնք արդեն վերաճել են ոստիկանության եւ Ազգային գվարդիայի հետ ընդհարումների, որոնց հետեւանքով կան զոհեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս