
Ժնևում գրանցված պայթյունը կարճ միացման հետևանք է եղել

Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցած պայթյունը կարճ միացման հետևանք էր: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է տեղական ոստիկանությունը՝ հերքելով ահաբեկչության հնարավորության վարկածը:
Կատարվածի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Ավելի վաղ պայթյունի առնչությամբ հայտարարություն էր տարածել Միացյալ Նահանգների հյուպատոսարանը՝ կոչ անելով իր քաղաքացիներին խուսափել տվյալ թաղամասից: