
Մեքսիկան ռեկորդ է սահմանել սպանությունների ցուցանիշով

Մեքսիկան 2018 թվականին ռեկորդ է սահմանել երկրում կատարված սպանությունների թվով: Այդ մասին ասված է Անվտանգության եւ քաղաքացիական պաշտպանության քարտուղարության զեկույցում, դրանից տվյալներ է բերել CNN-ը:
Ընդամենը մեկ տարում երկրում արձանագրվել է 33 հազար 341 սպանություն՝ առավելագույն ցուցանիշը նման վիճակագրություն վարելու սկզբից ի վեր: Համեմատության համար նշենք, որ մեկ տարի առաջ դրանց թիվը եղել է 28 հազար 866, ցուցանիշն աճել է միանգամից 15 տոկոսով: Մեծացել է նաեւ կանանց նկատմամբ դատաստանների թիվը: 2018 թվականին եղել է 861 նման սպանություն՝ մեկ տարի առաջվա 759-ի համեմատությամբ:
Ինչպես նշված է, հանցագործությունների մեծ մասը կապված է թմրակարտելների կողմից դրսեւորվող դաժանության եւ բռնության հետ: Մեքսիկայում տարին չափազանց անբարենպաստ է եղել նաեւ լրագրողների համար. սպանվել է ինը լրագրող: