Պուտին-Էրդողան հանդիպումը Կրեմլում շարունակվել է երեք ժամ
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև Մոսկվայում հունվարի 23-ին տեղի ունեցած հանդիպումը շարունակվել է 3 ժամ: Այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն:
Էրդողանը Ռուսաստան է ժամանել աշխատանքային այցով: Սկզբում նրանք առանձնազրույց են ունեցել, այնուհետև նախագահներին են միացել պատվիրակությունների անդամները:
Հանդիպման ավարտից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը հայտնել է, որ Էրդողանի հետ զրույցը տեղի է ունեցել կառուցողական մթնոլորտում: Նա տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս կկազմակերպվի Ռուսաստան-Թուրքիա-Իրան գագաթնաժողովը: Հստակ ժամկետների մասին ՌԴ առաջնորդը խոստացել է ասել պաշտոնական Թեհրանի հետ պայմանավորվելուց հետո:
Անդրադառնալով սիրիական տարածքից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին Սպտակ տան որոշմանը՝ ՌԴ նախագահը նշել է, որ դա կարևոր քայլ է Սիրիայում իրավիճակի կայունացման ճանապարհին: