«Աերոֆլոտ»-ը սկսել է Ռուսաստանի քաղաքացիներին Վրաստանից դուրս բերելու գործընթացը
Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը հուլիսի 8-ից ուժի մեջ մտնող դեպի Վրաստան թռիչքների արգելքի հրամանագրի առնչությամբ սկսել է Ռուսաստանի քաղաքացիներին Վրաստանից դուրս բերելու գործընթացը:
Sputnik Georgia-ի փոխանցմամբ՝ ավիաընկերությունը մտադիր է նաև վերադարձնել հուլիսի 8-ից հետո ամսաթվով դեպի Վրաստան վաճառված տոմսերի գումարները։
«Արգելքը չեղյալ կհայտարարվի միայն այն ժամանակ, երբ Վրաստանում իրավիճակը կարգավորվի և մեր քաղաքացիների անվտանգությանն այլևս ոչ մի վտանգ չսպառնա»,- հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։