
Բորիս Ջոնսոնը պատրաստ չէ մասնակցել Ջերեմի Հանթի հետ հեռուստաբանավեճին. Sky News

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար պայքարի ֆավորիտ Բորիս Ջոնսոնը պատրաստակամություն չի հայտնել մասնակցելու այն հեռուստաբանավեճին, որին քաղաքական գործչն հրավիրել է նրա մրցակիցը՝ Ջերեմի Հանթը: Այդ մասին հայտնել է Sky News բրիտանական հեռուստաալիքը, որը պատրաստվում էր իր եթերում հեռուստաբանավեճը կազմակերպել հունիսի 25-ին:
Ալիքի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ հեռուստաբանավեճի հեռարձակումը հետաձգվում է, քանի որ Ջոնսոնն առայժմ այդպես էլ չի պատասխանել իրեն ուղարկված հրավերին այն դեպքում, երբ Հանթը, որը գլխավորում է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը, հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել դրան:
«Մենք առաջվա պես պատրաստ ենք հունիսի 25-ի երեկոյան հեռուստաբանավեճի անցկացման հարթակ տրամադրել, եթե երկու թեկնածուները գան դրան մասնակցելու:
Առանց երկուսի մասնակցության դրանք չեն կարող տեղի ունենալ,-հայտարարել է հեռուստաալիքի ներկայացուցիչը:-Ընդ որում՝ մենք միստր Հանթին եւ միստր Ջոնսոնին նոր հրավերներ կուղարկենք Sky News ալիքի ուղիղ եթերում երկուշաբթի օրը՝ հուլիսի 1-ին, բանավեճերին մասնակցելու համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը: