
«Մենք չենք կարծում, թե կողմերից որևիցե մեկը պատերազմ է ցանկանում, սակայն երկյուղում ենք, որ մենք կարող ենք ներքաշված լինել պատահականության պատճառով սկսված պատերազմի մեջ». Ջերեմի Հանթ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը զգուշանում է պատահականություններից, որոնք կարող են առիթ ծառայել ԱՄՆ-ի եւ Իանի միջեւ ռազմական բախման համար, որում հետագայում կարող է ներքաշվել Միացյալ Թագավորությունը:
Հունսի 24-ի առավոտյան այս մասին BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորարցիային տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջերեմի Հանթը։
«Մենք խիստ անհանգստացած ենք: Մենք չենք կարծում, թե կողմերից որեւիցե մեկը պատերազմ է ցանկանում, սակայն երկյուղում ենք, որ մենք կարող ենք ներքաշված լինել պատահականության պատճառով սկսված պատերազմի մեջ, եւ բոլոր ջանքերը գործադրում ենք լարվածության աստիճանն իջեցնելու համար»,- նշել է նախարարը:
Հանթի խոսքով՝ Լոնդոնը Վաշինգտոնի հետ քննարկում է տարածաշրջանում ստեղծված «չափազանց վտանգավոր իրադրությունը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: