Բաժիններ՝

Ղազախստանի զորամասում պայթյունից հետո ավելի քան 30 մարդ է դիմել բուժօգնության. Tengrinews

Ավելի քան 30 մարդ է բժիշկների օգնությանը դիմել Ղազախստանի Թուրքստանի մարզի Արիս քաղաքի զորամասի տարածքում տեղի ունեցած պայթյունից հետո: Այդ մասին հայտնել է Tengrinews ղազախական լրատվական գործակալությունը: «34 մարդ է դիմել Օրդաբասինի շրջանի կենտրոնական հիվանդանոց:

Նրանց բոլորին հետազոտել են»,-գործակալությանը հայտնել են Թուրքստանի մարզի առողջապահության վարչությունում, ընդսմին չեն ճշտել՝ ինչ գանգատներով են դիմել տուժածները: Հունիսի 24-ին Ղազախստանի զինված ուժերի՝ Թուրքստանի մարզի Արիս քաղաքի մոտ գտնվող զինապահեստներից մեկում բռնկում է տեղի ունեցել, որի հետեւանքով այրվել է զինամթերքի մի մասը:

Տեղի ունեցածի պատճառներն ու հանգամանքները պարզվում են: Պաշտպանության նախարարության ղեկավարությունը պատահարի վայր է ուղարկել հատուկ ստեղծված հանձնախումբ, Ղազախստանի զինուժերի անձնակազմը հետեւանքների վերացման միջոցներ է ձեռնարկել: Ինչպես ավելի վաղ հայտնել է Թուրքստանի մարզի վարչակազմի ղեկավար Ումիրզաք Շուքեեւը, Ղազախստանի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել մարզի տարածքում:

«Արտակարգ դրությում է հայտարարված մարզում: Մոբիլիզացված են բոլոր շրջանները, բոլոր մերձակա բնակավայրերը: Տեղի ունեցածի մասշտաբները պահանջում են տարհանել ամբողջ քաղաքը: Բոլոր ուղղություններով կշարժվեն ավտոմեքենաների շարասյուներ, կվերցնեն մարդկանց, կտեղափոխեն հատուկ կազմակերպված ճամբարներ»,-ասել է Շուքեեւը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս