Բեռլինում Ադրբեջանի դեսպանատանը պատասխանում են քաղաքավարի, բայց վճռական՝ ոչ Բունդեսթագի պատգամավորների կաշառքի պատմությունը չեն մեկնաբանում:
Ճապոնիայի հյուսիս-արևելքում 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտարարված է ցունամիի վտանգ:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը գերմանական «Die Welit» թերթին տված հարցազրույցում խնդրահարույց է համարել Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) գործունեության դադարեցման նախաձեռնությունը։
Միացյալ Նահանգների 37 սենատորներ միացել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի նամակին՝ կոչ անելով նախագահ Ջո Բայդենին հետևել Կոնգրեսին և ամբողջությամբ ու պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Մարտի 19-ին տուրիստական ուղղաթիռ է ընկել ծովը Չինաստանի Ֆուցզյանի նահանգի Սյամեն քաղաքից ոչ հեռու: Ուղղաթիռում եղել է չորս մարդ:
Սամիա Հասան Սուլուհուն, որն զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը, մարտի 19-ին երդում է տվել որպես Տանզանայի՝ թվով վեցերորդ նախագահ՝ մարտի 17-ին պետության ղեկավար Ջոն Մագուֆուլիի մահվանից հետո:
Առնվազն ութ մարդ է զոհվել Մյանմայի կենտրոնական մասի Աունբան քաղաքում զինվորականների կողմից բողոքավորներին ցրելիս:
Կոոպերացիայի զարգացումը ավիաշինական ճյուղում դիտվում է որպես գերակա Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողվի (ԵԱՏՀ) արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը։
Մարտի 19-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Տիբեթի Ինքնավար Շրջանում՝ ՉԺՀ-ի արեւմուտքում: Այդ մասին հայտնել է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը:
ՆԱՏՕ-ի երկրորդ ծովային մշտական ստորաբաժանման (SNMG2) նավերը Սեւ ծովում վարժանքներ են անցկացրել Վրաստանի առափնյա պահպանության նավերի հետ: Մարտի 19-ին այդ մասին հայտնել են հանրապետութան ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մամուլի ծառայությունում։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մարտի 18-ին վիրտուալ ձեւաչափով հանդիպում է անցկացրել ՄԱԿ-ում այն երկրների մշտական ներկայացուցիչների հետ, որոնք մտնում են համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի կազմի մեջ, եւ նրանց կոչ է արել միջոցներ ձեռնարկելու Մյանմայի, Լիբիայի, Սիրիայի, Եմենի եւ Եթովպիայի խնդիրներով: Մարտի 18-ին այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը մարտի 18-ին նախաստորագրել են նոր, թվով 11-րդ համաձայնագիրը հատուկ միջոցների մասին, որը որոշում է Կորեական թերակղզու հարավում ամերիկյան զորքերը պահելու կողմերի ծախսերի բաժինները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոն նշում է, որ Երոպայում այն մարդկանց քանակն, ովքեր մահանում են COVID-19-ից, այժմ ավելի բաձր է, քան անցյալ տարի նույն ժամանակ:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր վարչակազմը մտադիր է աշխատել Ադրբեջանի հետ՝ հանուն տարածաշրջանում խաղաղության հաստատման:
ԱՄՆ-ի 21 նահանգների իշխանությունները հայց են հարուցել նախագահ Ջո Բայդնեի վարչակազմի դեմ, նրանք պահանջում են չեղյալ հայտարարել Կանադայից ԱՄՆ Keystone XL նավթամուղի կառուցման դադարեցման որոշումը:
Իսրայելում Հայկական համայնքների միությունը բողոքի ցույց է կազմակերպել՝ իր ձայնը բարձրացնելով այն փաստի դեմ, որ միջազգային պաշտպանական էլեկտրոնային Elbit Systems ընկերությունն իր արտադրած զենքերը մատակարարում է Ադրբեջանին:
ԱՄՆ-ը Չինաստանին կոչ է անում օգտագործելու իր ազդեցությունկը Փհենյանի վրա՝ նրան համոզելու համար հրաժարվելու հրթիռային եւ միջուկային զինանոցից:
Աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 3 միլիոն դեպք է հայտնաբերվել անցյալ շաբաթ, հիվանդացությունը նախորդ յոթ օրվա համեմատաությամբ աճել է 10 տոկոսով:
ՆԱՏՕ-ն մտահոգված է Վրաստանում տիրող իրավիճակով և ակնկալում է, որ պաշտոնական Թբիլիսին կպահպանի ժողովրդավարական ստանդարտները:
Բելառուսի ընդդիմությունը կոչ է անում սեպտեմբերին կամ հոկտեմբերին երկրում նոր ընտրություններ անցկացնել:
Անհայտ անձինք գնդակոծել են «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության՝ Թբիլիսիի գրասենյակը, կուսակցություն, որի հիմնադիրը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին է:
«Եթե մենք խոսում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, ապա մենք կատարում ենք ոչ սովորական՝ շատ բարդ, բայց շատ արդյունավետ աշխատանք, համատեղ աշխատանք: Իսկ բարդ լինելու պատճառը այն է, քանի որ խանգարում է նաև այն փաստը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Իհարկե, դա խանգարում է, բայց ինքնին սա, ես կասեի, նույնիսկ եզակի փորձ է, երբ մի երկիր ՆԱՏՕ-ում է, մեկ այլ երկիր ՆԱՏՕ-ի անդամ չէ», – ասել է նա:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պաշտպանում է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում քննարկումներ վարելու կանոնների փոփոխումը՝ խուսափելու համար դրանց դիտավորյալ ձգձգումից:
Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները ձերբակալել են Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության կողմնակցին, որն ահաբեկչական գործողությունն էր պատրաստում Ադիգեայում մարդկանց զանգվածային կուտակման վայրերում: Մարտի 17-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԴԾ-ի Հասարակական կապերի կենտրոնում (ՀԿԿ):
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մարտի 18-ին ՉԺՀ-ի իշխանությունների ներեկայացուցիչների հետ հանդիպմանը մտադիր է հայտնել Ճապոնիայի կառավարության մտահոգությունն Արեւելաչինական ծովում Սենկակու (Դյաոյույդաո) վիճելի կղզիների շուրջն ստեղծված իրադրության առիթով:
Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի իշխանությունները լուրջ անհանգստություն են հայտնում Չինաստանի այն օրենքի առիթով, որը երկրի առափնյա պահպանությանն լիազորություններ է տալիս կրակ բացելու օտարերկրյա նավերի վրա ազգային ինքնիշխանության պաշտպանության համար:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները կավելացնեն երկրի միջուկային ներուժը՝ մարտալխիկների ընդհանուր քանակը ներկայիս 180-ից հասցնելով մինչեւ 260-ի:
Ֆինլանդիայի Nokia հեռահաղորդակցական սարքավորանքներ արտադրող ընկերությունը կարող է հաջորդ մի քանի տարում 5-ից մինչեւ 10 հազար աշխատատեղ կրճատել:
Ռուսաստանը, ահաբեկչությունը, Չինաստանի վերելքը եւ կլիմայական փոոխությունները ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիքներն են: Այդ մասին մարտի 16-ին կայացած առցանց խորհրդաժողովում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ներկայացնելով 2020 թվականին կազմակերպության աշխատանքի մասին իր ամենամյա զեկույցը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Սլովակիայի արտաքին գերատեսչության և Եվրոպայի հարցերով նախարար Իվան Կորչոկի հետ համատեղ մամուլի ասուլիսին անդրադարձել է Թուրքիա-ԵՄ հարաբերություններին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։