Բաժիններ՝

Գիշերը Ուկրաինայի տարբեր մարզեր ենթարկվել են հարձակման․ Կիևում կա 2 զոհ

Կիևի իշխանությունները հաղորդել են, որ գիշերը քաղաքի հիթիռակոծության հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 2-ը՝ վիրավորվել։ Հրթիռի բեկորներն ընկել են վարչական շենքի վրա։ Ըստ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի՝ զոհվել են 2 պահակները։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ի ռուսական ծառայության հրապարակումից։

Բացի այդ, ըստ տեղի իշխանությունների՝ ռուսական հրթիռի բեկորներն ընկել են «Աշան» հեռուստակենտրոնի շենքի վրա, առաջացել է հրդեհ, շենքի տանիքը ոչնչացել է։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Կիևի մարզում հրթիռակոծության հետևանքով նաև վնասվել է 6 մասնավոր տուն։

Հաղորդվել է նաև Օդեսայում, Կրիվոյ Ռոգում և Չերկասիի մարզում պայթյունների մասին։ Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ Օդեսայի մարզի հրթիռակոծությունը տեղի է ունեցել ծովային տեղակայման հրթիռներով։

Իր հերթին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հայտնել է, որ գիշերը Ուկրաինայի զինված ուժերը խոցել են ռուսական ուժերի կողմից արձակված 28 թևավոր հրթիռ, ինչպես նաև 16 հարվածային անօդաչուներից 15-ը։ Ըստ Զալուժնիի՝ ԱԹՍ-ները և թևավոր հրթիռները խոցվել են Կիևի, Չերկասիի, Օդեսայի և Նիկոլաևի մարզերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս